Երաժշտությամբ, խոնարհումով հայրենագիտություն Գոշավանքում, Գետիկով,

Կրթահամալիրը օգոստոսի 17-ին պատրաստվում է համագործակցային նախագիծ իրականացնել «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրում ընդգրկված սփյուռքահայ պատանիների հետ,

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գոշավանք: Շրջապատված անտառապատ լեռներով՝ Գոշավանք վանական համալիրը գտնվում է Գոշ գյուղում՝ Դիլիջան քաղաքից 15 կմ դեպի արևելք: 13-րդ դարի հայ ճարտարապետության այս մարգարիտը եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքը իր ոճի մեջ յուրահատուկ վանական համալիր է, այն ներառում է միջնադարյան ճարտարապետության ողջ վաստակը։ Հարկ է նշել, որ վանական համալիրի կառույցները համահունչ են տեղի շքեղ բնության հետ։

Երթուղին՝ Երևան, Սևան, Դիլիջան, Գոշավանք, Մխիթար Գոշի մատուռ-դամբարան։
Վերադարձի երթուղին՝ Գետիկի հովտով Ճամբարակ, Երևան:


8.00-8.15. ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
Մեկնումը՝ 8.15. Սուրբ Երրորդություն եկեղեցուց
Հանդիպում տիար Բլեյանի հետ Սևան-Վաղաշեն խաչմերուկում
Կանգառ Սևանի թերակղզում (Սևանավանք վանական համալիրում):

14.00 Գոշավանք . Հանդիպում սփյուռքահայ պատանիների հետ: Համատեղ ուսումնական ժամերգություն Գոշավանքում, Մխիթար Գոշի մատուռ-դամբարանում:


Վերադարձ Երևան՝ 18.00

Իմ Գոշավանքի, Գետիկի զարդի մասին. դիտեք տիար Բլեյանի ֆեյսբուքյան էջում

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դասավանողներ, սովորողներ, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ուսումնաճանաչողական ՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի սփյուռքահայ պատանիներ:


Ժամերգության պատասխանատուներ՝ կրթահամալիրի երաժշտության դասավանդողներ՝ Լուիզա Քեշիշյան, Արմենուհի Թամոյան

Իրականացումը՝ Ուսումնական ժամերգություն նախագծով

Ծրագրում՝ շարականներ, հատվածներ Պատարագից

  • Տերունական աղոթք
  • Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր».
  • Ն. Շնորհալի՝ «Առաւօտ լուսոյ»
  • Սուրբ Աստված.
  • Հիշեա Տեր
  • «Քրիստոս ի մէջ»
  • Կոմիտաս՝ «Տեր ողորմեա»
  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ

Մասնակիցներ՝
1.Աշոտ Բլեյան-հիմնադիր տնօրեն
2.Սյուզի Մարգարյան-Ծեսերի Կենտրոնի ղեկավար
3.Արմինե Թոփչյան-երգչախումբ
4.Արմենուհի Սոկրատունի-երաժիշտ
5.Լուիզա Քեշիշյան-երաժիշտ-երաժիշտ
6.Տաթև Մանվելյան-երաժիշտ
7.Անուշ Սողոմոնյան-երգչախումբի անդամ
8.Վիկա Ստեփանյան-սովորող
9.Մերի Ներսիսյան-սովորող, լրաց. կրթ.
10.Լիլիթ Առաքելյան-երաժիշտ
11. Սվետա Ճաղարյան
12. Լուսինե նազարյան-դասավանդող
13. Լիանա Ռոզիկյան-դասավանդող
14. Անի Ստեփանյան-սովորող,
15. Նարե Կարապերյան-լրացուցիչ կրթություն
16. Անի Կարապետյան- Լրացուցիչ կրթություն
17. Լուսինե Ասատրյան-երգչախումբ
18. Սուսաննա Դավթյան-երգչախումբ
19.Գայանե Գալստյան-լրացուցիչ կրթության դասավանդող
20. Դավիթ Աֆրիկյան-լրացուցիչ կրթության դասավանդող

1 thoughts on “Երաժշտությամբ, խոնարհումով հայրենագիտություն Գոշավանքում, Գետիկով,

  1. Уведомление: Ուսումնական ժամերգության կազմակերպման մասին — Գրասենյակ

Оставьте комментарий