Ուսումնական պլան 2017-2018 ուստարի

Երաժշտության լրացուցիչ կրթություն

 

201520016 ուստարի

                                            Ուսումնական պլան

Դաս. առարկա ժամաքանակ
Iտարի IIտարի III տարի IVտարի Vտարի VIտարի VIIտարի
դաշնամուր 2 2 2 2 2 2 2
ջութակ 2 2 2 2 2 2 2
սոլֆեջիո 1 1 1 1 1 1 1
Եր. ունկնդրում 1 1 1
երգչախումբ 3 3 3 3 3 3 3
կիթառ 2 2 2 2 2
սոլֆեջիո 1 1 1 1 1
Եր. ունկնդրում 1 1 1
երգչախումբ 3 3 3 3 3

 

 

 

ՈՒսումնական պլանի պարզաբանումներ

 

1.Երաժշտության ուսումնական կենտրոնն իրականացնում է սովորողի ընտրությամբ և ծնողի համաձայնությամբ երաժշտության լրացուցիչ կրթություն:

2.Երաժշտսոության ուսումնական կենտրոն կարող են ընդունվել կրտսեր, միջին, ավագ և հանրապետության այլ դպրոցների սովորողները, որ կատարում են սովորողին ներկայացվող պահանջները և ծնողի հետ միասին կնքուոմ են   ուսումնառության մասին պայմանագիր:

3.Պայմանագիր կնքվում է 1 oրինակից և էլեկտրոնային տարբերակով:

4.Պայմանագրում նշվոււմ է գումարի չափը (8000 դրամ), որ պատվիրատուն պարտավորվում է վճարել  մինչև ամսի 2-ը:

5.Կրթահամալիրի սովորողների համար պարապմունքները կազմակերպվում են երկարացված օրվա ծրագրի շրջանակում:

6.Շաբաթ օրվա պարապմունքները նշանակվում են ծնողների համաձայնությամբ:

7.Դաշնմուրի, ջութակի, կիթառի  պարապմունքները անհատական են:

8.Սոլֆեջիո և երաժշտության ունկնդրում առարկաների պարապմունքները անց են կացվում մինչև 10 հոգանոց խմբերով

9.Սոլֆեջիո առարկայի ուսուցումը իրականացվում է  ուսուցողական թվային միջոցների կիրառումով՝ նորագրություն, մուտքագրում, պարտիտուրների ստեղծում Sibelius ծրագրով:

10.Երաժշտության կենտրոնի կայքին հետևելը և դրա աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք է:

  1. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով: Ըստ օրացույցի նշված ստուգատեսեի, փառատոների, տոների, ճամփորդությունների մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատարք է:

12.Սովորողը սահմանված կարգով մասնակցում է համերգային նախագծերի, մասնակցում տարվող հետազոտական աշխատանքների, կիսամյակային համերգ հաշվետվությունների և քննությունների:

13.Յուրաքանչյուր սովորողի համար լրացվում է անհատական թերթիկ, որտեղ արտացոլվում է ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականը:

14.Իրականացվում է էլեկտրոնային մատենավարություն:

15.Կիրառվում է 10 բալանոց գնահատման համակարգ:

  1. Դաշնամուրի, ջութակի 7-ամյա, կիթառի և վոկալի 5-ամյա կրթություն ստանալուց հետո սովորողը սոլֆեջիո և իր գործիքից   կրթական ծրագրով նախատեսված քննություն հանձնելուց հետո ստանում է վկայագիր: