Մեր հյուրն է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Ջազ նվագախումբը
Փետրվարի 27, 15.15
«Մարմարյա սրահ»
Մասնակիցներ՝ կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր…
Համերգ-ներկայացումը ներկայացնում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Ջազ Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դավիթ Գյոդակյան
Հյուսիսային դպրոցում վերսկսվել են հարվածային գործիքների ուսումնական պարապմունքները
Հյուսիսային դպրոցում գործում է լրացուցիչ կրթության՝ հարվածային գործիքների ուսուցման բաժին: Վարդան Հրությունյանը՝ ով նոր դասավանդողն է, արդեն սիրվել է մեր սովորողների կողմից: Նրանք անհամբեր են, շատ ուրախ և ոգևորված:
Հատված պարապմունքից՝
ՀԱՅՐԵՆՅԱՆ ԵՐԳԵՐ
«Դյուցազնապատում» ձայնասկավառակ
«Նեապոլիտանական հեքիաթ» մարմարյա սրահում
Մանսուրյան 80
Տիգրան Մանսուրյան․ «Էդ պահը, որ պիտի վերջապես թողնեմ ինձ ազատ, դեռ չկա»
Հունվարի 27-ը Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Լրանում է անվանի կոմպոզիտորի ծննդյան 80-ամյա հոբելյանը, որը մաեստրոն պատրաստվում է նշել ընտանեկան միջավայրում, իսկ նրա ծննդյան հոբելյանական համերգն էլ նույն օրը կկայանա օվկիանոսից այն կողմ՝ Լոս Անջելեսում՝ Zipper Hall դահլիճում: Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի տարբեր տարիներին գրված ստեղծագործությունները՝ այդ թվում և Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված «Արվեստ քերթության» երգչախմբային կոնցերտը, համերգին մասնակցելու է աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը: Իհարկե, տարվա ընթացքում սա միակ հոբելյանական համերգը չի լինելու։
Ազատություն ռադիոկայան
Մի առիթով Տիգրան Մանսուրյանն ասել է․ «Ես ընդամենը աշխատող մեկն եմ։ Իմ երաժշտության մեջ շուկայական արժեքների, նրա երկար կամ կարճ ապրելու, ինձանից հետո նրա գոյության շարունակականության եւ այս կարգի հարցերի մասին ես ի՞նչ ասեմ… գուշակություննե՞ր անեմ»:
2019-ը Հայաստանում մանսուրյանական է լինելու, հանճարը դառնում է 80 տարեկան, ինչն առիթ է, որ Երեւանը շնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ: