Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:
Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան
Իրականացումը՝ ըստ «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի Մասնակիցներ՝ 4-5 դասարաններ, Միջին դպրոց, Հետազոտական վարժարան, Քոլեջ, «Սեբաստացիներ» ուսուցչական, «Սեբաստացիներ» պատանեկան երգչախմբեր Բովարդակությունը՝ Կոմիտասի գրառած-մշակած երգեր
Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի՝ Սուրբ Պատարագի ժամանակ երկինքը բացվում է և հրեշտակներն իջնում են: «Երկինքը երկրի վրա». այսպես են քրիստոնյաներն ըմբռնում Սուրբ Պատարագի խորհուրդը: Պատարագով ողջ եկեղեցին դառնում է երկինք երկրի վրա և դրախտ՝ կենաց ծառի պտուղներով:
Մայիսի 27-ին՝ ժամը 14.30, Արևելյան դպրոցի Վերնատանը տեղի կունենա հանդիպում երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանի հետ:
Մասնակիցներ՝ երաժշտության, պարի, մայրենիի մասնագիտական խմբերի անդամներ, դասավանդողներ, գործընկերներ, այլք:
Ծրագրում՝ Հայոց Պատարագը քրիստոնեական պաշտոներգության մեջ
Համակարգումը` Երաժշտության, պարի կենտրոնի Իրականացոմը՝ՀԱՅՈՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐՈՑ նախագծով Մասնակիցներ` կրթահամալիրի դասավանդողներ, հյուրեր.. Երգեհոնահար՝ Լիլիթ Առաքելյան
Ծրագրում․ հոգևոր երգեր, շարականներ, հատվածներ Սուրբ Պատարագից
Քահանայի օրհնությունը. Տերունական աղոթք Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:
Ներսես Շնորհալի«Առաւօտ լուսոյ». Առաւօտ լուսոյ, Արեգակն արդար, Առ իս լոյս ծագեա: Բըղխումն ի Հօրէ, Բըղխեա ի հոգւոյս, Բան քեզ ի հաճոյս: Գանձդ ողորմութեան, Գանձիդ ծածկելո Գըտող զիս արա: Դուռն ողորմութեան, Դաւանողիս բաց,
Ներսես Շնորհալի. Զարթիք փառք իմ. Քոլջեի երգեցիկ խումբ. Զարթիք փառք իմ, զարթիք. և ես զարթեաց առավոտուց. ալելուիա: Զարթիք ընդ զըվարթունս, Մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա: Զարթիք որդիք լուսոյ Ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա: Զարթիք փրկեալք արեամբ Եվ տուք ըզփառըս փըրկողին. ալելուիա: Զարթիք նոր ժողովուրդք Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա: Զարթիք հարսունք հոգւով Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:
Ներսես Շնորհալի՝ «Նոր ծաղիկ».Հարավային դպրոցի դասավանդողների դպրաց դաս Նոր ծաղիկ պայծառ ցուցավ, այսօր ի նոր գերեզմանեն: Երևյալ լույս յարության, ավետիս, ի խավարի ստվերաց մահու, ավետիս: Հարեավ Քրիստոս, ավետիս:
«Քրիստոս ի մեջ». Ներսես Շնորհալի. դպրաց դաս Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ, Որ էնն Աստված աստ բազմեցավ: Խաղաղութեան ձայն հնչեցավ, Սուրբ ողջունիս հրաման տվավ: Եկեղեցիս մի անձն եղև, Համբույրս հոդ լրման տվավ, Թշնամությունն հեռացավ, Սերն ընդհանուրս սփռեցավ: Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն, Տուք զօրհնություն ի մի բերան, Միասնական աստվածութեան, Որում սրովբեքն են սրբաբան:
Էջմիածին. Արևելյան դպրոցի դասավանդողների դպրաց դաս Ես մեղավոր ու անցավոր,Հազար անգամ ապաշխարող,Սակայն երբեք չարդարացող,Ես մեղավոր մի ուխտավոր: Էջմիածին, Էջմիածին, Էջմիածին, Էջմիածին։ Ես մեղավոր մի ուխտավոր: Ես մի ընծա քո խորանում,Մի կաթիլ խունկ քո բուրվառում,Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,Գուցե այդպես գութիդ հասնեմ: Էջմիածին, Էջմիածին, Էջմիածին, Էջմիածին: Ես մեղավոր մի ուխտավոր:
Յիշեա Տեր Յիշեա Տեր եւ ողորմեա, Տէր ողորմեա Քեզ Տեառնըդ յանձն եղիցուք. Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
Հ. Պլուզ՝ «Այսօր ձայնն Հայրական» Այսօր ձայնն Հայրական Հերկնից իջեալ հաճոյական, Սիրեցելո որդվո վկա, Այ հորդորե, գետ հորդորե, Գետ Հորդանան: Հորդորական ձայնիվ երգեր Մեծ Կարապետն Հովհաննես:
.
ԿՈՄԻՏԱՍ «ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ» Ամէն Հայի Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ
Նվիրված էՋազի միջազգային օրվան Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, երաժշտասեր Իրականացումը՝ ըստ «Համերգով ուսուցում» նախագծի Բովանդակությունը՝ Ջազային իմպրովիզացիոն արվեստ
Աշխատակարգ. 13.30. 00. Ընդունելություն. Շրջայց Հյուսիսային դպրոց պարտեզում..Րաֆֆու 69/1 Բաց արվեստանոց. ցուցադրություն «Գույն և ծավալ». Կարինե Մացակյան, Գագիկ Չարչյան, Ալիս Գևորգյան Artասահման արվեստանոց. Շրջայցի պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան
14.30` Հանդիպում կիթառահար Նիք Տեր-Հովհաննիսյանի հետ Հանդիպման ընթացքում կիթառահար Նիք Տեր-Հովհաննիսյանը կատարումներին զուգահեռ կներկայացնի ժամանակակից հայկական ջազային արվեստը, մասնավորապես կծանոթացնի ջազային կիթառահարների ստեղծագործական մոտեցումների: Կհնչեն նաև կրթահամալիրի սովորողների ջազային կատարումներ:
Մասնակիցներ՝ Քոլեջի, Միջին դպրոցի, Երաժշտության դպրոցի սովորողներ, Պատասխանատուներ՝ Լիլիթ Գրիգորյան, Գոհար Եղոյան Իրականացումը՝ ըստ «Համերգով ուսուցում», «Արտադրությամբ ուսուցում» նախագծերի
Աշխատակարգ՝
Մեկնումը՝ 9.20, Մայր դպրոցից Վերադարձը՝ 16.00
11:00՝ Ծաղկունք, Սուրբ Սարգիս եկեղեցի / քայլքով/ 11:40՝ Գլխատուն, երաժշտական ընդմիջում-համերգ 12:00՝ Ծաղկունքի դպրոց, շրջայց, ընդմիջում խոհանոցում 13:00՝ այցելություն հացի փռեր Յուրա Սարգսյանի հացի փուռ Կարապետյանների հացի փուռ 15:15՝ Համերգ-հանգանակություն, «Երևան» լարային քառյակ,Գեղարքունիքի մարզ, Ծաղկունքի բաց դպրոց հիմնադրամի դահլիճում քառյակի կատարումներից.Մոցարտ.կվարտետ
Մասնախմբի հավաք-քննարկումներ. Ուսումնական պլան 2024-2025. փոփոխություններ ուսումնական պլաններում (նորություններ, կրթահամալիրի զարգացման առանձնահատկությունների արտացոլում, խմբագրում)՝ առաջարկներ։
Մշակումներ 1.Հավաքից հավաք ամփոփումներ՝ հոդվածների, ամբողջական նախագծերի տեսքով։ 2.Հետազոտական աշխատանքների, դիպլոմային նախագծերի թեմաների առաջարկներ.2024-2025 ուսումնական տարի 3.Երաժշտության, պարի 2023-2024 ուստարվա առարկայական ծրագրերի վերանայում, լրամշակում 2024-2025 ուսումնական տարվա ծրագրերին ներկայացվող պահանջներ 4.Կրթահամալիրային շուրջտարյա նախագծերի՝ «Ուսումնական ժամերգություն», «Համերգով ուսուցում». մշակումներ
Համերգներ.հանդիպումներ արվեստագետ-երաժիշտների հետ Հարավարևմտյան ֆիլհարմոնիկի հյուրն է Վահան Արծրունին Ընտրության խմբերի համերգ-ներկայացումներ, Կրթամշակութային այցելություն համերգասրահներ