Սոլֆեջիո

Ծրագիր

Սոլֆեջիոյի առարկայական ծրագիր

Սոլֆջիոն  ընդհանուր  երաժշտագիտության  կարևոր գործնական  բնագավառն է, որ հասկացություն է տալիս  երաժշտական կարևորագույն  արտահայտչամիջոցների, տարրերի մասին, նաև ներառում է  երաժշտական  գրագիտության  անհրաժեշտ  տեղեկություններ և  գործնական  հմտություններ (թերթից  ընթերցում, լսողական ընկալում):

Նպատակը
Երաժշտական ճաշակի ձևավորում
Երաժշտական գրագիտություն

խնդիրները 
Սոլֆեջիո առարկայի, որպես  սովորողի գեղագիտական զարգացման միջոցի առաջնահերթ խնդիրն է առավելագույն չափով                                                                                                                                    

1.  զարգացնել երեխայի  երաժշտական ունակությունները, 2.զարգացնել երաժշտական և ընդհանրապես   գեղագիտական ճաշակ:

3. նպաստելս ովորողի ներքին  լսողության,ռիթմի    և հիշողության  զարգացմանը:

4. ընդհանուր աշխարհայացքի ձևավորում և ընդլայնում:

ՈՒսուցման  առաջին տարում  սոլֆեջիոն  բաղկացած է հետևյալ  հիմնական  տարրերից.

1.Խմբային  երգեցողություն (թերթից և անգիր)
2.
Երաժշտության  ունկնդրում

3.Նոտաներով  ընթերցում

4.Լսողական  վարժություններ

5.Տեսական  գիտելիքներ

6.Թելադրություն

Բովանդակությունը

           1-ին     դասարան

 Նոտագրություն, տևողություն,պաուզա, երգերի ուսուցում

1.մաժոր լադդո մաժոր, սոլ մաժոր, ֆա մաժոր, ռե մաժոր

2. լադի  կառուցվածք`տոներ, կիսատոներ:

գամմա (կառուցվածք, կայուն, անկայուն  աստիճաններ)

3.երկու, երեք, չորս քառորդ չափեր

4.թերթից ընթերցում երկու, երեք, չորս քառորդ չափերում:

5.բանավոր և գրավոր թելադրություն անցած տոնայնություններում և յուրացրած չափերում:

6.երաժշտության ունկնդրումը, որպես երաժշտական ճաշակի,լսողության զարգացման, ձեռք բերած գիտելիքների և հմտությունների ամրապնդման միջոց:

2 —որդ  դասարան

1.մինոր լադ. (լյա  մինոր, մի մինոր, ռե մինոր)

2.մինոր լադի կառուցվածքը, բնական, հարմոնիկ, մեղեդային  մինոր: Կայուն, անկայուն աստիճաններ:

3.գաղափար ամբողջ և կես տոների  մասին:

4.պարզ ինտերվալներ (մաքուր,մեծ  և փոքր)

5.թերթից  ընթերցում

6.լսողական ընկալումներ

7.թելադրություն մաժոր և մինոր լադերում:

8.փոխադրում՝ բանավոր և գրավոր:

3-րդ դասարան

Եռահնչյուն,եռահնչյան շրջվածքներ հնչյունից և տոնայնության գլխավոր աստիճաններից:

1.Լյա  մաժորֆա  դիեզ  մինոր,մի բեմոլ մաժոր և դո մինոր տոնայնություններում եռահնչյունների կառուցում և երգում:

2.Եռահնչյունների  ամրապնդում լսողական ընկալման միջոցով:

3.Եռահնչյունները որպես մեղեդու հարմոնիզացիայի միջոց:

4.Եահնչյունների և եռահնչյան շրջվածքների կառուցում, երգում

 հնչյունից և տոնայնության մեջ:

5.Թերթից ընթերցում

6.Թելադրություն

4-րդ  դասարան.

1Եռահնչյան շրջվածքներ:

2. Դոմինանտ  սեպտակորդ  բոլոր տոնայնություններում և հնչյունից:

3.Եռատոն հնչյունից և տոնայնության մեջ

4.Մի մաժորդո դիեզ մինոր, լյա  բեմոլ մաժոր և ֆա մինոր տոնայնություններում կառուցել, երգել մեծացված կվարա, փոքրացված կվինտա, դոմինանտ սեպտակորդ:

5.Ակորդների և ինտերվալների լսում:

6.Թերթից ընթերցում:

5-րդ դասարան

1.Միջտակտային և ներտակտային սինկոպա:

 2Դոմինանտ սեպտակորդի շրջվածքներ հնչյունից և անցած  բոլոր տոնայնություններում:

 3.Բնորոշ ինտերվալներ ,եռատոներ բնական մաժորում և բնական և հարմոնիկ  մինորներում:

 4.Թերթից ընթերցում

 5.Թելադրություն

6-րդ դասարան

1.Հարմոնիկ մաժոր.

2.Բնորոշ ինտերվալները հարմոնիկ մաժորում. սի մաժորսոլ դիեզ մինորում ,ռե բեմոլ մաժորսի բեմոլ մինոր տոնայնություններում:

3.Բոլոր ինտերվալների և ակորդների կառուցում գրավոր և բանավոր,  երգում:

4.Երկձայն և միաձայն թելադրություն

5.Երկձայն երգեցողություն

6.Լսողական ընկալում

7-րդ դասարան.

1.Խրոմատիկ գամմա(մաժոր, մինոր)

2.Ձգտող սեպտակորդփոքրացրած և կիսափոքրացրած:

3.Տևողությունների բաժանման հատուկ ձևեր`տրիոլ,կվինտոլ,դուոլ և այլն: Միջնադարյան, եկեղեցական լադեր:

4.Մեղեդի, մեղեդու կառուցվածք

5.Մելիզմներ

6.Թերթից ընթերցում միաձայն և երկձայն:

7.Լսողական ընկալում

Շաբաթական  ժամաքանակը

Շաբաթական մեկ ժամ բոլոր դասարաններում:

Ամեն պարապմունք նախատեսում է պարտադիր տեսական գիտելիքների ստուգում կամ նորի անցում,պարտադիր թերթից ընթերցում, թելադրություն, լսողական ընկալում (ակորդների, ինտերվալների) ունկնդրում:

ՈՒսումնական գրականություն

Ռ.Աթայան-<<Երաժշտական տարրական տեսություն>>

Քացախյան-<<Սոլֆեջո>>

Սամվելյան, Բաևա-Զեբրյակ, Կալմիկով-Ֆրիդկին <<Սոլֆեջիո>>

Մեդիամիջոցներ

Առարկայի ուսուցման կարևոր տարրերից է երաժշտության ունկնդնդրումը օգտվելով համացանցից, նոտագրություն, նոտային տեքստի, անցած երգի մուտքագրում Sibelius երաժշտական ծրագրով: Սովորողի հորինած, ստեղծական մտքի արդյունքի գրի առնում և ունկնդրում էլեկտրոնային տարբերակով: Էլէկտրոնային պարտիտուրի ստեղծում և համատեղ կատարում :

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը

Սոլֆեջո առարկայի գործունեության ձևերը խմբային երգեցողությունն է, թերթից ընթերցում, երաժշտության ունկնդրում:

   Ստուգման գնահատման համակարգը

ՈՒսուցման գնահատումը տաս բալանոց համակարգով է: Ընթացիկ գնահատման ձևը կարող է լինել բանավոր ստուգում,գրավոր թելադրություն կամ տեսական գիտելիքների ստուգում: Ավարտական դասարանում անց է կացվում գրավոր և բանավոր քննություն:

Սովորողների հետազոտական աշխատանքներ

Առարկայի լուրջ ուսուցումը հնարավորություն է տալիս աշակերտների կողմից կոնկրետ որևէ թեմայի  խորը ուսումնասիրություն.օրինակ որևէ հեղինակի հարմոնիկ լեզվի յուրահատկությունները:

ՈՒսումնական ճամփորդությունները

Այցելել համերգներ  ծանոթանալու դասական և ժամանակակից բարձրարժեք ստեղծագործություններին կենդանի կատարմամբ:

Կոմպոզիտորների տուն-թանգարանների այցելություն`զգալու, տեսնելու այն շունչն ու հոգին, որով շրջապատված է եղել   հեղինակը:

Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը:

Թերթից ընթերցում: Սովորած երգերի նոտագրում, դրանց հարմոնիզացիան: Սեփական ստեղծագործական փորձերի նոտագրում:

        Սվետա Ճաղարյան

2 thoughts on “Սոլֆեջիո

  1. Շնորհակալություն այս էջը ստեղծելու համար։ Միայն մի խնդրանք ունեմ, եթե հնարավոր է գրականությունը հասանելի դարձրեք առցանց ներբեռնելու համար։

    Нравится

Оставьте комментарий