Նախագծեր

IMG_3474

 

 

«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագիծ

Նախագիծը  ստուգատես-հաշվետվություն է  հայաստանյան ունկնդրի, մանկավարժությամբ և մշակույթով հետաքրքրված լայն հասարակայնության առջև: Այն նպաստում է սովորողների, դասավանդողների ստեղծական ներուժի, այլընտրանքային մտածողության անընդհատ փնտրտուքներին և վերելքին:

Նպատակը

  • կրթահամալիրի գեղարվեստի տարածում,
  • հայաստանյան լայն հասարակության ներգրավում կրթահամալիրի, կրթամշակութային կյանքին, հեղինակային ծրագրերին:

Խնդիրները

  • հայաստանյան, երևանյան նոր համերգասրահների, ցուցասրահների ներգրավում,
  • համերգային, ցուցադրության նոր ձևերի որոնում,
  • ներկայացվող ստեղծագործությունների ամենամյա թարմացում, զարգացում,
  • ստեղծված խմբերի կատարողական, որակական աճ,
  • նոր գործերի յուրացում, մատուցում,
  • երաժշտական ճաշակի հղկում:

Ժամանակացույցը

  • տարեկան երկու անգամ՝ դեկտեմբեր,  մայիս

Մասնակիցներ

«Սեբաստացիներ» մանկական, պատանեկան, ուսուցչական երգչախմբեր, վոկոլ, կամերային, վոկոլ-գործիքային , «Կայծեր», «Կայծիկներ» պարի  խմբեր ,անհատ կատարողներ, գեղարվեստի, լուսանկարչական ցուցադրություն, սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:

Ընթացքը

Տարվող աշխատանք մասնակիցների հետ

  • տարածքի ընտրություն, համաձայնեցում իշխանությունների հետ
  • տոնակատարության միասնական պարերի, պարերգերի, երգերի ընտրություն, տարածում
  • համերգային ծրագրի ընտրություն, լսումներ, փորձեր տվյալ համերգասրահում:

Աշխատանք հանդիսատեսի հետ

  • թերթոն-հրավիրատոմսերի տարածում
  • նախագծի ծրագրի տարածում սոցցանցերով, տեղեկատվական այլ միջոցներով
  • ԶԼՄ – ների հետ տարվող աշխատանք:

Արդյունքում

  • մասնակիցների կատարողական արվեստի, բեմական փորձի աճ,
  • ինքնագնահատականի, մասնագիտական փորձառության հնարավորություն,
  • ունկնդրի գեղագիտական ճաշակի զարգացում,
  • կրթահամալիրյան հեղինակային կրթամշակութային ծրագրերի տարածում,
  • լուսաբանում բլոգներում, ենթակայքերում, mskh-ի գլխավոր էջում, ֆեյսբուքյան էջերում:

 

Կոմիտասյան օրեր. նախագիծ

Թեման

Կոմիտաս, կոմիտասյան օրեր

Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը

3-րդ և 5-րդ դասարանների սովորողներ

Աշխատանքի ժամանակացույցը

07.10.2016, 12.30 – 14.00

Նախագծի նպատակը

  • Կոմիտասյան երգերի տարածում,
  • սովորողների երաժշտական կրթում:

Խնդիրները

  • Կոմիտասի երգերի ուսուցում, կատարում,
  • հոգևոր երգերի ուսուցում, կատարում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով

—  երաժշտական ունակությունների զարգացում,
—  երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
—  երգի կերպարային զգացողություն,
—  երաժշտական ճաշակի ձևավորում:

Ընթացք

Սովորողների հետ տարվող աշխատանք

  • 3-5-րդ դասարանների սովորողների ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունների ընտրություն,
  • Կոմիտասի ստեղծագործությունների ունկնդրում,
  • մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:

Հետազոտական աշխատանք

Սովորողները ինքնուրույն կամ մեծերի օգնությամբ տեսագրում, ձայնագրում են իրենց շրջապատի Կոմիտասի ստեղծագործություններն իմացող, կատարող անձանց: Աշխատանքի կատարման արդյունքում պարզում են՝ ինչքանով են Կոմիտասի ստեղծագործություններն հայտնի, ճի՞շտ են կատարվում, իրենց շրջապատող մարդիկ գիտե՞ն Կոմիտասի դերն ու արժեքը:

Կատարման համար երգեր

  1. Փայտե ձիուկ
  2. Արև, արև, եկ, եկ
  3. Եղնիկ
  4. Կաքավիկ
  5. Քելե, քելե
  6. Գնացեք, տեսեք
  7. Սար, սար
  8. Կոտ ու կես
  9. Հայր մեր (Կոմիտասի մանկական տարբերակ)
  10. Քրիստոս ի մեջ
  11. Առավոտ լուսո
  12. Տերունական աղոթք
  13. Փափուռի
  14. Մանդրիկ թփիկ ռեհան
  15. Կռունկ ջան, արի, արի

Արդյունքները

Սովորողը  կիմանա

  • Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերը,
  • Կոմիտասի ստեղծագործությունները՝ վոկալ, դաշնամուրի համար գրված, խմբերգերը,
  • Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ Կոմիտասի ստեղծագործությունները:

Սովորողը կլինի

  • Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող:

Սովորողը կկարողանա

  • երգել մաքուր ինտոնացիայով, վոկալ ճիշտ շնչառությամբ,

Սովորողների ներկայացում կայքում, բլոգում

Սովորողները ենթակայքում, բլոգում կներկայացնեն իրենց

 

Համերգով ուսուցում.նախագիծ

 

Նպատակը

 

  •  ունկնդրի երաժշտական կրթում,
  • երաժշտական մշակույթի ձևավարում,
  • երաժշտական և գեղագիտական մտածողության ձևավորում:

Խնդիրները

  • ունկնդրելու մշակույթի ձևավորում
  • հանդիսատես-կատարող կապի ստեղծում
  • վոկալ, գործիքային դասական և ազգային ստեղծագործությունների յուրացում
  • ստեղծական մշակույթի դրսևորում
  • համերգի միջոցով համաշխարհային և ազգային մշակույթի ուսուցում, տարածում

Ժամանակացույցը

Ամիսը մեկ անգամ

  • գոստոսի 26`Համատեղ համերգ Ախալքալակում
  • սեպտեմբերի 4`
  • հոկտեմբերի 4` «Կոմիտասյան օրերին»
  • նոյեմբերի 15` «Սեբաստացու օրերին»
  • դեկտեմբերի 25-28`  Տոնական համերգ «Ուսումնական ձմեռ» նախագծի շրջանակներում

Մասնակիցները

  • սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:

Տեսակները

  • դասանանական
  • ծրագրային
  • նվիրված որևէ հեղինակի հոբելյանի
  • հրավիրված երաժիշտների, խմբերի

Ընթացքը

Համերգը կազմել ըստ կրթահամալիրի տոնացույցի: Նախորոք հայտ ներկայացնել ըստ կարգի: Համերգի ծրագիրը հրապարակել երաժշտության կենտրոնի ենթակայքում, կրթահամալիրի կայքի գլխավոր էջում: Հրավերը տարածել այլ տեղատվական միջոցներով: Ներգրավել տեխնոլոգների, սովորողների թերթոն պատրաստելու համար: Ստեղծել համերգային միջավայր, տոնական մթնոլորտ:

Հնարավորինս վերացնել  կատարող-մասնակից հանդիսատես  անջրպետը՝ ներգրավելով ունկնդրին:

Համերգ ուսուցումով նախագիծը խնդիր ունի նաև ներկայանալու կրթահամալիրից դուրս՝ ներկայացնելով տարածելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերը:

Արդյունքը

Սովորողը, ունկնդիրը

  • կլինի ուշադիր ունկնդիր
  • կիմանա ինչպես կատարողին, այնպես էլ ունկնդրին ներկայացվող պահանջները
  • կլինի լավ ունկնդիր
  • կունենանք համերգային տեսանյութեր, որ կտեղադրվի սովորողների, դասավանդողների բլոգներում, երաժշտության կենտրոնի ենթակայքում և կրթահամալիրի կայքի գլխավոր էջում:

 

 

Նախագիծ. «Դասարանական երգչախումբ»

Նպատակ

  • խմբային երգեցողության կարողության ձևավորում,
  • դասարանի, խմբի, կուրսի բոլոր սովորողների, սաների, ուսանողների ներառում:

Խնդիր

  • դասարանական երգչախմբի ստեղծում,
  • երգացանկի ընտրություն:

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում, կատարումները ներկայացվում են՝ որպես ուսումնական գործընթացի արդյունք:

Մասնակիցներիսովորողների տարիքային խումբը

Նախակրթարանի, 5(6) տարեկանների սաներ, կրտսեր, միջին, ավագ դպրոցի, Քոլեջի սովորողներ:

Ընթացք

Դասարանական երգչախմբի համար ընտրել տվյալ տարիքին համապատասխան երգ, ուսուցանել: Ներառել բոլորին, երաժշտական ունակության առկայությունը կամ բացակայությունը չի կարող հանդիսանալ պատճառ՝ սանին, սովորողին, ուսանողին չներառելու խմբային աշխատանքի մեջ: Նպատակը՝ բոլորի ներառումն է խմբային երգեցողության մեջ: Աշխատել ինտոնացիոն մաքուր, անսամբլային երգեցողության վրա: Պարերգը կատարել համապատասխան պարային քայլով կամ պարով, խաղերգը՝ խաղով, կարելի է կատարել երգի շարժումային ձևավորում: Որոշել երգչախմբի միասնական հագուստը, որոշ էլեմենտներ՝ տեսքի ամբողջական ներկայացման համար:

Արդյունք

Սաները, սովորողները լիարժեք յուրացնում են նյութը, հասկանում են խմբավարի ձեռքի շարժումները, կարողանում են միասին կատարել երաժշտական ստեղծագործությունը, երգի հետ կապված պարային, այլ շարժումներ:

Սանը, սովորողը, ուսանողը  

կարող է

երգել միասին՝ խմբի, երգչախմբի հետ,

գիտի

ինչ երաժշտական կառույց է երգչախումբը, ով է խմբավարը, ինչ շարժումներով է ղեկավարում երգչախմբին:

Անոտացիա

Երաժշտության գործունեության ձևերից է երգը, որի ուսուցումը կատարվում է բոլորի հետ: Դասարանական երգչախմբերի ստեղծումը ծրագրային կարևոր աշխատանք է: Ինչպես մյուս առարկաների այնպես էլ՝ երաժշտության դեպքում գործընթացին մասնակցում են բոլորը: Չի կարելի ներառել միայն ունակներին՝ նպատակ ունենալով ցուցադրել մաքուր երգեցողություն: Երգը պետք է երգի ամբողջ խումբը, դասարանը, կուրսը: Երաժշտական ունակության զարգացման համար կան մանկական, պատանեկան երգչախմբեր, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստանալ համապատասխան վոկալ կրթություն: