Երաժշտության կենտրոնը հրավիրում է կրթահամալիրի երաժշտության դպրոցի Արևմտյան դպրոց-պարտեզում գործող դաշնամուրի, ջութակի, կիթառի սովորողների համերգ-հաշվետվությանը:
Երաժշտության կենտրոնը հրավիրում է կրթահամալիրի երաժշտության դպրոցի Հյուսիսային դպրոց-պարտեզում գործող դաշնամուրի, ջութակի, կիթառի սովորողների համերգ-հաշվետվությանը:
Մայիսյան հավաքին երաժշտության դասավանդողների ներկայացրած նախագծերը ընթանում են ըստ ամենշաբաթյա ժամանակացույցի: Նախագծերի մի մասը ընթացքի մեջ են քանի որ դրանք երկարաժամկետ են: Դրանց ամփոփումները կհրապարակվեն ավելի ուշ՝ դասավանդողների բլոգներում, կայքում:
Հետաքրքիր աշխատանք է տարվել «Պարը Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կլոր սեղանի կազմակերպման, իրականացման գործում, որ համակարգում էՀասմիկ Մաթևոսյանըն: Կլոր-սեղանը կարևոր էր նրանով, որ մասնակցում էին նաև գործընկեր դպրոցներից պարի ուսուցիչներ, թեմայով հետաքրքրված ԵՊՀ-ի ուսանողներ, հրավիրյալ մասնագետներ:
Մարինե Մկրտչյանը Մայիսյան հավաքին ներկայացրած նախագծերից առանձնացրել ենք «Ազգային պարերգերի ուսուցողական տեսահոլովակներ»նախագիծը. «Ազգային պարերգերի ուսուցողական տեսահոլովակներ»նախագծով մայիսի 10-ին Քոլեջի Վերնատանն էին հավաքվել կրթահամալիրի տարբեր դպրոցների սովորողներ, երաժշտության դասավանդողներ:Ներկաներին ներկայացվեց նախագիծով կատարված աշխատանքը : Աշխատանքը բավական ծավալուն է և շարունակական: «Սեբաստացիներ» վոկալ համույթը կատարված աշխատանքը պարբերաբար կներկայացնի, որը կդառնա «Ազգային պարերգեր»-ի ուսումնական փաթեթ՝ ձայնագրված (կրթահամալիրի լոգոտիպով տեսահոլովակ), բանաստեղծական տեքստով, տեղեկատվությամբ, խմբավորված՝ ըստ թեմատիկայի (աշխատանք, սեր, երգիծանք, կենցաղ, ընտանիք, այլ), բնույթի:
Հաջողված եմ համարում նաև Պատանեկան երգչախմբի և երաժիշտ դասավանդողների աշխատանքային այցը Եղեգնաձորի, Գլաձորի դպրոցներ՝ խաղաղության ժամերգություն նախագծով:
Հարգելի բարեկամ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ Հարություն Թոփիկյանի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբն իր տասնամյա գործունեության առիթվ մայիսի 18-ին ժամը 15.15, հրավիրում է «ԱրտաՍահման» սրահ` հոբելյանական համերգի (Հասցե Հարավ-Արևմտյան թաղամաս, Րաֆֆու 69/1):
Կրթահամալիրի ուսումնական օրացույցով, Սևան համայնքի «Գագարին» կլաստերի հետ համագործակցության ծրագրով «Մաքրումի օր «Գագարին» կլաստերի բնակավայրերում» նախագիծը՝ որպես հայրենագիտական, ազգագրական, բնապահպանական, երաժշտական, մարզական ուսումնական գործունեություն:
Շնորհավորենք Երաժշտության դպրոցի մրցանակակիր Լիա Մկրտչյանին
Այսօր Էջմիածին քաղաքում կայացավ «Փոքրիկ քայլ» երաժիշտ կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնի լարային անվանակարգի լսումները: Կրթահամալիրի ջութակի բաժնի սովորող Լիա Մկրտչյանը իր ելույթով գրավեց ժյուրիի և հանդիսատեսի համակրանքը: Լիան սովորում է Արևմտյան դպրոց-պարտեզում: Ջութակ պարապում է Լիլիթ Գրիգորյանի դասարանում, նվագակցում էր Մարիամ Վարժապետյանը: Հաղթանակը պատվավոր է և պարտավորեցնող:
«Ուսումնական պատարագ» նախագծով ժամերգություն Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Մայիսի 17. 10.30-11.00
Մասնակիցներ՝ Եղեգնաձոր քաղաքի հիմնական, ավագ, երաժշտական դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, գործող երգչախմբեր, կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, «Սեբաստացիներ» երգչախումբ:
Համագործակցություն՝ համագործակցություն Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Հովհաննես Մաթևոսյան․ հեռ․՝ 093 92 47 49, Տեր Ներսես քահանա Աշուղ-Բաբյան․ հեռ․՝ 094 76 16 14 Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն՝ Անուշ Թարվերդյան. հեռ.՝ 094 09 95 66 Եղեգնաձորի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն՝ Անահիտ Սարգսյան. հեռ.՝ 099 62 23 62 Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն՝ Հասմիկ Մարգարյան․ հեռ․՝ 093 53 80 83 Եղեգնաձորի պետական քոլեջի տնօրեն՝ Արգամ, հեռ՝093 75 06 02 Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի տնօրեն․ հեռ․՝077 98 66 88 Արթուր Կարապետյան Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն․ հեռ․՝ 094 51 92 17 ԼիաննաԶոհրաբյան
Իրականացումը՝
երգեցիկ խմբերի կազմում հոգևոր երգերի, շարականների ընտրություն pարապմունքներ ձևավորված մասնակիցների խմբերով ուսումնական կապ՝ սոցցանցերի միջոցով դպրաց դասերի ստեղծում միացյալ ժամերգություն Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Ծրագրում՝
Տերունական աղոթք
Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:
Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց. «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Ազատուհի Հովսեփյան
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ Որ էնն Աստուած աստ բազմեցաւ Խաղաղութեան ձայն հնչեցաւ Սուրբ ողջույնի հրաման տւաւ Եկեղեցիս մի յանձն եղև Համբոյրս յօդ լրման տւաւ Թշնամութիւնն հեռացավ Սերն ընդհանուրս սփռեցաւ: Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն Տուք օրհնութիւն ի մի բերան Միասնական աստվածութեան Որում սրովբեքն են սրբաբան:
Պատանեկան երգչախումբ. խմբավար՝ Լուիզա Քեշիշյան
«Գովեա Երուսաղեմ» Ներսես Շնորհալի
«Ամեն եղիցի» Մակար Եկմալյան
Եղեգնաձորի Երաժշտական դպրոցի երգչախումբ, խմբավար՝ Էլեոնորա Հակոբյան
Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։
Կրթահամալիրի Երաժշտության դպրոցը մայիսի 7-ին մասնակցում է Վաղարշապատում կազմակերպված Փոքրիկ քայլլ մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնին: Երաժշտության դպրոցը ներկայացնում է ջութակի դասարանի սովորող Լիա Մկրտչյանը, դասավանդող՝ Լիլիթ Գրիգորյան, նվագակցող՝ Մարիամ Վարժապետյան: Մրցույթին Լիան կներկայացնի Կարլ Բոմի «Պերպետում Մոբիլ» և Շառլ Դանկլյայի «Վարիացիաներ» ստեղծագործությունները: