Ա. Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրը կրթահամալիրում

Ռուստամ Գուբայդուլինը Արամ Խաչատրյանի թավջութակահարների մրցույթի մրցանակակիր է: Այսօր կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահը հյուընկալեց ուֆացի, այժմ Ֆրանսիայում բնակվող թավջութակահարին: Այս էքսպրոմտ-համերգը Երևանում մեր հյուրի առաջին ելույթն էր ֆիլհարմոնիայի պատերից դուրս: Նա նվագեց Ա. Խաչատրյանի թավջութակի ռապսոդիան, որ պետք է վաղը կատարի ֆիլհարմոնիայի մեծ դաահլիճում Հայաստանի Երիտասարդական նվագախմբի հետ: Թավջութակահարը հպարտությամբ էր խոսում իր հայկական արմատների մասին:

Оставьте комментарий