Թումանյանը և երաժշտությունը

Hovhannes-Tumanyan-in-music-269x406

Հովհաննես Թումանյանի երկերի հիման վրա գրված 128 կոմպոզիտորի 139 երաժշտական ստեղծագործություն:

Թումանյանը երաժշտության մասին

  • Երաժշտությունը  արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա։
  • Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն:

 Երաժիշտները Թումանյանի մասին

  • Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք։ Մեր բանաստեղծներից և ոչ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը։ 

Արմեն Տիգրանյան

  • Թումանյանի պոեմներից առաջացած հիացմունքից չեմ կարողանում ազատվել. փափագում եմ ինչքան կարելի է շուտ սկսել Թմկաբերդի իշխանուհու մասին օպերան:

              Ալեքսանդր Սպենդիարյան

Թումանյանի երաժշտության մեջ

1.Կաքավի գովքը

2.Կոտ ու կես

3. Աղվեսն էկավ

4.Խնոցի

5. Բարի լույսի զանգեր զարկին

6. ԱԽ, ի՜նչ լավ է

7. Համբարձում յայլա

8.Ամպի տակից ջուր է գալիս

9. Աշուն

10. Վարդը

Երգերը՝ Ձայնադարանից

Оставьте комментарий