«Գեղարվեստը կրթահամալիրում».հաշվետվություն

 79

«Գեղարվեստը կրթահամալիրում» 2017 -ը  Աշտարակում սկիզբ  առավ  սեպտեմբերյան Կոմիտասյան օրերի ամփոփում-համերգ նախագծից՝ պարերգեր Աշտարակի Սուրբ Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցու բակում, քայլարշավ Պերճ Պռոշյանի թանգարանով դեպի Սուրբ Մարիանե եկեղեցի: Եկեղեցում  ուսուցչական երգչախմբի հոգևոր երգերի կատարումներ: Դրան հաջորդող կրթամշակութային ճամփորդություններ, որի տրամաբանական շարունակությունը  կրթահամալիրի Գեղարվեստի դեկտեմբերյան  հաշվետվություն համերգ-տոնակատարությունն էր Աշտարակում՝ աշտարակցիների հետ: Կրթահամալիրի  Արևելյան, Հյուսիսային, Հարավային,Արևմտյան, Միջին և Ավագ դպրոցների տեխնոլոգիական, երաժշտական, կինո-ֆոտո նախագծային խմբերը Աշտարակում դեկտեմբերի 5-ից հայրենագիտական քայլարշավով, հայորդյաց տանը  իրականացրեցին համատեղ նախագծեր:

Դեկտեմբերի 5` օր առաջին

Դեկտեմբերի 6` օր երկրորդ

Դեկտեմբերի 7`օր երրորդ

Դեկտեմբերի 8` օր չորրորդ

Դեկտեմբերի 5-13 Աշտարակի հայորդյաց տան և կրթահամալիրի համագործակցությունը

Դեկտեմբերի 13` Աշխատանքային հանդիպում Աշտարակի քաղաքապետարանում

Դեկտեմբերի 16 -ին Կրթահամալիրի «Սեբաստացիներ» մանկական, ուսուցչական, «Սեբաստացի  խազեր» և «Խազեր» երգչախմբերը, գործիքային համույթները,  Գյումրիի երիտասարդական պալատի  ռոք երաժիշտների հետ  Աշտարակում էինք:  Երաժիշտներ մի մեծ խումբ ճոճվող կամրջով, հրապարակով քայլեցինք  մինչև Հայորդյաց տուն:  Անցորդները տեղեկացված էին և սեբաստացիների և համերգի մասին: Ակնհայտ էր նախապատրաստական աշխատանքի արդյունքը: Համերգին մասնակցում էին «Սեբաստացիներ» մանկական, ուսուցչական, «Սեբաստացի խազեր»,   հայորդյաց տան երգչախմբերը,  երկու դասավանդող կիթառահարների և սովորողների համատեղ համույթը, կամերային և դաշնամուրային համույթները:   Նախագծային համատեղ աշխատանքի արդյունք էր կրթահամալիրի մանկական և հայորդյաց տան երգչախմբերի ելույթը:

«Սուրհանդակ» ռադիոյի հատուկ թողարկումը Աշտարակից

Բացառիկ հարցազրույց ետնաբեմից

Ֆոտոշարը Անի Սարգսյանի

Ուղիղ միացում Հայորդյաց տնից

«Իմ մշակութային շաբաթը» Լուսինե Ալեքսանյան

Սուրբ Մարինե եկեղեցում

Լուսանկարները Գոռ Խլոյանի

Դաշնամուրային տրիո

«Գեղարվեստը կրթահամալիրում»-ֆիլմը՝Մարինե Մկրտչյանի

Արդյունքում  Աշտարակում ունեցանք նոր գործընկերներ: