Հարո Ստեփանյանի՝ «Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շուշիում

50.thumb

2017թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական  օպերայի համաշխարհային պրեմիերան ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազտագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:

Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը` Սուրեն Շահիջանյանը (Ֆրանսիա): Ռեժիսորն է Արմեն Փիրի Մասիհին, խորեոգրաֆը՝ Արսեն Մեհրաբյանը (Շվեդիա), խմբավարը՝ Սոնա Հովհաննիսյանը:

Դաշնակահար-կոնցերտմայստերներն են Զարուհի Թափչյանն ու Լյուդմիլա Խորոզյանը, անիմացիայի ռեժիսորները՝ Սերժ Գաբյանն ու Արմեն Փիրի Մասիհի:

Արտիստների ոճով և գրիմով զբաղվում է Սվետլանա Խոմուտովան:

Բեմում լինելու են Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն ու բալետային խումբը, Հայաստանի պետական «Հովեր» կամերային երգչախումբը:

Մեներգիչներն են

Դավիթ՝   Մկրտիչ Բաբաջանյան (Գերմանիա)

Մսրա Մելիք՝ Հայկ Տիգրանյան

Քեռի Թորոս՝ Հովհաննես Անդրեասյան

Ձենով Օհան՝ Հովհաննես Ներսեսյան

Վերգո՝ Պերճ   Քարազյան

 

«Սասունցի Դավիթ» օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936թ-ին: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանը՝ ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի:

«Սասունցի Դավիթ» հերոսական օպերան, իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզվով և ազգային ոգով, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլն է նշանավորում: Արցախում «Սասունցի Դավիթ» օպերայի անդրանիկ ներկայացումը մշակութային կարևորագույն  իրադարձություն է:

 

Оставьте комментарий