Դասարանական ստուգատես-փառատոնի կազմակերպման մասին

 Ստուգատես-փառատոնին կարող են մասնակցել կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների, ինչպես նաև`  հանրապետության դպրոցների դասարանական երգչախմբերը:

Երգչախումբ ստեղծել և ղեկավարել կարող են ոչ միայն երաժշտության դասավանդողները:

Դասարանական երգչախմբում ընդգրկվում է ամբողջ դասարանը: Դասարանական երգչախմբի անդամները համադասարանցիներ են։

Դպրոցի երաժշտության ուսուցիչը (եթե ղեկավարը չէ) երգչախմբի փորձերին մասնակցում է որպես խորհրդատու: Փորձերն արվում են երաժշտության ժամերին՝ երաժշտության ուսուցչի հետ համատեղ:

Երգչախմբերի դասարանի բլոգում նշվում են`

  • երգչախմբի անունը
  • մասնակիցների կազմը
  • ղեկավարի անուն-ազգանունը
  • հեղինակային երգի դեպքում` նվագակցողի անուն-ազգանունը
  • դրվում է ծրագիրը:

Մասնակցության հայտը ներկայացվում է ստուգատեսից մեկ շաբաթից ոչ ուշ:

Յուրաքանչյուր լսում-համերգի տևողությունը՝ 40-45 րոպե:

Համերգները բաց են, ծրագիրը նախապես հրապարակվում է դասարանի բլոգում, դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում, տարածվում տարբեր սոցիալական ցանցերում:

Մարզերից մասնակցության հայտ ներկայացրած դասարանական երգչախմբերը ապահովվում են կացարանով:

Ելույթները գնահատվում են հանձնաժողովի կողմից:

Լավագույն երգչախմբերը արժանանում են խրախուսական մրցանակների:

Ստուգատեսին կատարվող երգերի պարտադիր պահանջներ

  • դասարանական երգչախումբը կարող է կատարել ազգային երգ, կոմիտասյան մշակում, հայկական կամ արտասահմանյան հեղինակային երգ
  • ազգային երգը ցանկալի է երգել առանց դաշնամուրային նվագակցության
  • հեղինակային երգի նվագակցությունը պետք է լինի հեղինակային
  • երգերը նախօրոք համաձայնեցվում են մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ
  • ստուգատեսին կարտարվում է 1 կամ 2 երգ
  • երգը կարող է ուղեկցվել համապատասխան շարժումներով և պարով: