Ճամփորդական երգարան

Վարդավառի ծեսին կատարվող երգեր, պարերգեր
Վարդավառ է, Վարդավառ է

Վարդավառ է, Վարդավառ է,
Երկինքը արեգական է,
Վարդավառ է, Վարդավառ է,
Արևը կամար կապել է,
Ջա՜ն, Վարդավառ, ջա՜ն, Վարդավառ,
Ոսկի բլբուլն է վարդին թառ:
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն, սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:
Վարդավառ է, Վարդավառ է,
Երկինքը արեգական է,
Վարդավառ է, Վարդավառ է,
Արևը կամար կապել է,
Ջա՜ն, Վարդավառ, ջա՜ն, Վարդավառ,
Ոսկի բլբուլն է վարդին թառ:

Սոնա յար
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Վարդավառը գալիս ա,
Սոնա յար, Սոնա յար,
Ծաղիկը ցընծալիս ա
Սոնա սիրուն, Սոնա յար:


Այ ծաղիկ կանչող աղջիկ,
Սոնա յար, Սոնա յար,
Ձենըդ ծըլվըլալիս ա,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Կանաչ տեղը` բաղում եմ,
Սոնա յար, Սոնա յար,
Պարի միջին խաղում եմ,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Կաքավի պես սորալով,
Սոնա յար, Սոնա յար,
Տըղաներին դաղում եմ,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ
Վարդավառը գալիս ա,

Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ
Ծաղիկը ցնծալիս ա,
Տո՛, շան տղա քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ:

Վարդ եմ քաղել մաղերով,
Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ
Վեր եմ դրել շաղերով,
Տո՛, շան տղա քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ:

Խնձոր ես ծառի վրա,
Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ
Ծաղիկ ես սարի վրա,
Տո՛, շան տղա քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ:

Ծառի կանաչ տերևը,
Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ
Յարիս թել, թել մազերը,
Տո՛, շան տղա քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ:
Կապուտ էր մանուշակը,
Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ
Բուսել է քարի տակը,
Տո՛, շան տղա քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ:

Վեր, հա վեր -վեր
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Վերն օր ասես՝ էնիկ է,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Վերն օր հավես էնիկ է:

Աչեր ունես նըռան հատ,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Կապտածաղիկ կըտավհատ,
Վերն, օր ասես էնիկ է,
Էրնեկ թե մերըդ բերեր,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Քեզ պես աղջիկ քանիմ հատ,
Վերն օր հավնիս էնիկ է:

Ծաղիկ ես փընջի միջին,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Անուշ կաթ է սընձի միջին,
Վերն, օր ասես էնիկ է,
Մեղրահամ անուշ կորիզ,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Դեղին թուրինջի միջին,
Վերն օր հավնիս էնիկ է:


Արի էրթանք կալերը,Արի էրթանք կալերը,
Վեր, հա հա վեր-վեր, վերիկ է,
Կանչենք անուշ խաղերը,
Վերին, օր ասես էնիկ է,
Արիք խաղանք հարի լուս,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Էգվան կէնեն մեզի դուս,
Վերի օր հավնիս էնիկ է:

Կըռունկ ջան, արի, արի

Կըռունկ ջան, արի, արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կըռունկ ձախ թևին արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Կըռունկ աջ թևին արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կըռունկ սարերով արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի
Գընա արի, ման արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:

Ցոլա ամպերի տակին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Ծաղիկ — ծառների տակին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Կըռունկ, գարնան արևին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Էկար մըտար մեր այգին:
Կըռունկ ծափ տու ու թըռի:

Արևը դարի վըրա,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Մամուռը քարի վըրա,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Էրկու կըռունկ եմ տեսել,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Արագած սարի վըրա,
Կըռունկ ծափ տու ու թըռի:

Երկինքն ամպե,հովն անուշ
Երկինքն ամպե, հովն անուշ
Երկինքն ամպե, հովն անուշ,
Յար, խորոտիկ, պաքն անուշ: – 2

Շատ խորոդիկ, շատ սիրուն,
Երկինք ամպե, հովն անուշ,
Հազար էրնեկ քու տիրուն,
Յար խորոտիկ պաքն անուշ։

Երկինքն ամպե, հովն անուշ,
Յար, խորոտիկ, պաքն անուշ: – 2

Գացի, գացի հեռեցա,
Երկինք ամպե, հովն անուշ,
Բարձր սարուն մոտեցա,
Յար խորոտիկ պաքն անուշ:

Երկինք ամպե, հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ
։ –

Բարձր սարուն մոտեցա,
Երկինք ամպե, հովն անուշ։
Պզդիկ յարոջ կարոտցա,
Յար խորոտիկ պաքն անուշ:


Երկինք ամպե, հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։ – 2

Չոլեցի, չոլթփեցի,
Երկինք ամպե հովն անուշ,
Ֆտլա հետիվս իշեցի,
Յար խորոտիկ պաքն անուշ։


Երկինք ամպե, հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։

Գացի արտեր, բռնի լոր,
Երկինք ամպե, հովն անուշ,
Գլմանի կարմիր խնձոր,
Յար խորոտիկ պաքն անուշ։

Երկինք ամպե, հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։

ՀԱՆԻԿ ՆԱՆԻԿ

Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար

Մեր գեղը ձորի պռնկին
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Իմ յարն էլ քարփի գլխին,
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հովեր իջել սարերին
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Նստենք դուրսը զովանանք,
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար։

Ձեն կուտամ ձեն չի առնի
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Էս ինչ անսիրտ յար ճարի,
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Սիրտս ու հոգիս կդողա,
Հանիկ նանիկ նանարիկ նանար։


Երգով արի թուխ տղա,
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

ՊԱՂ ԱՂԲՅՈՒՐ

Պաղ աղպուր, զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ՝ քոռանամ:

Ա՜յ, տղա, ջան տղա,
Ձեռիս կուժը քեզ ընծա,
Սերս առ՝ սերդ տուր,
Երազիս եկած տղա:

Կարմիր վարդ, կանաչ թուփ,
Ա՜յ, համով-նազով աղջիկ,
Գիշերը դուրս արի,
Իջնենք ձորը վարդերի:

Բեղավոր թուխ տղա,
Իմ սրտի հետ մի խաղա,
Երկնքին չես նայել,
Սիրուն լուսնակ չես տեսել:

Ա՜յ, աղջիկ, ջան աղջիկ,
Երկար ծամերով աղջիկ,
Հեյրան եմ, շիվար եմ,
Դուրս արի բոյդ տեսնեմ:

Ա՜յ, տղա, ջան տղա,
Ա՜յ, զոռով ճարած տղա,
Սար տանեմ, քեզ խաբեմ,
Սերս սրտիդ մեջ ցանեմ:

Պաղ աղպուր, զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես, հովանամ,
Թե մոռանամ՝ քոռանամ:

ՀՈՎՆ ԸՆԿԱՎ

Կանաչել են արտերը,
Հովն ընկավ, հովն ընկավ,
Թազացել են դարդերը,
Հոգիս Սաթոյի քովն ընկավ:

Ախ, հովն ընկավ, հովն ընկավ,
Մեր սարերին զովն ընկավ,
Քու սերն էլ իմ սիրտն ընկավ:
Ծաղիկ ունիմ, դեղին է,

Հովին է, հովին է,
Իմ յարը ձեր գեղին է,
Հոգիս Սաթոյի քովին է:
Ա՜խ, հովին է, հովին է,
Մեր սարերի զովին է,
Քու սերն էլ իմ քովին է:

Սիրե, քու յարը սիրե,
Հովն ընկավ, հովն ընկավ,
Ամանաթ յար մի սիրե,
Հոգիս Սաթոյի քովն ընկավ:
Ախ, հովն ընկավ, հովն ընկավ,
Մեր սարերին զովն ընկավ,
Քու սերն էլ իմ սիրտն ընկավ:

Գութանը հաց եմ տարե,
Հովին է, հովին է,
Բերանը բաց եմ տարե,
Հոգիս Սաթոյի քովին է:
Ա՜խ, հովին է, հովին է,
Մեր սարերի զովին է,
Քու սերն էլ իմ քովին է:

Էս գիշեր լուսը տեսա,
Հովն ընկավ, հովն ընկավ,
Ծարավ էի, ջուր տեսա,
Հոգիս Սաթոյի քովն ընկավ:
Ախ, հովն ընկավ, հովն ընկավ,
Մեր սարերին զովն ընկավ,
Քու սերն էլ իմ սիրտն ընկավ:

Լուսնակը նորել է

Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:
Կանաչ արտը հաց տարա,
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,

Յարիս տեսա, ետ դառա,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:
Կանգնել ես սարի տակին,
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,

Սիրտս տվել կրակին,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:
Յայլեցեն էկար բարով,
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,

Սրտիս զարգեցիր քարով,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:
Պաղ ախպուրից ջուր խմի,
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,

Էրված սիրտս հովցրի,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:

Սև է չոբանի շունը,
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Չի տանի յարիս քունը,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:

Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Յարըս խռովել է,