Կրթամշակութային կապեր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ

Համագործակցային նախագծեր Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Հայաստան, 0023, Երևան, 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)(Շենգավիթ վարչ. շրջան)
Երկ Երք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-16:30
+374-11-570570

Կրթական ծրագրեր

1. Բեյբի կոնցերտ, 0-3 տ.

Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում 0-3 տարեկան երեխաների համար անցկացվում են դասական և ավանդական երաժշտության համերգներ:

Վարող՝ Հասմիկ Բաղդասարյան

2. Նկարում ենք երաժշտություն, 4-6 տ.

Ծրագրի շրջանակներում երեխաներին մատչելի լեզվով ներկայացվում է, թե ինչ է նշանակում կոմպոզիտոր հասկացությունը, ով է կոմպոզիտորը, ինչ հայտնի կոմպոզիտորներ կան: Ապա երեխաները նկարում են՝ ունկնդրելով որևէ կոմպոզիտորի մանկական ստեղծագործություններից: Ծրագրի ավարտին նախատեսվում է նաև Կոմիտասի մեկ մանկական երգի ուսուցում:

Վարող՝ Աստղիկ Մարտիրոսյան

3. «Հազար ու մի խաղ» երգի արվեստանոց, 6+

Կրթական ծրագիրը ուղղված է ֆոլկլորային յուրատեսակ նմուշները հասարակության լայն շրջանակին առավել հասանելի դարձնելուն: Ծրագրի ընթացքում մասնակիցներին բաժանվում են երգարաններ: Նոտաճանաչ լինելը պարտադիր չէ:

Տարիքային խիստ սահմանափակում չկա՝ երգում են մեծ ու փոքր միասին:

Վարող՝ Սոնա Սիմոնյան

4. Կոմիտասը արվեստի գործերում, 6-10 տ. (նաև 10-14 տ.)

Ծրագրի առաջին բաժնում խաղի միջոցով երեխաները ծանոթանում են Կոմիտասին պատկերող մի շարք քանդակների և նկարների հետ: Համառոտ խոսվում է տվյալ նկարների և քանդակների հեղինակների մասին: Երեխաները ծանոթանում են Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի և այլոց, նաև ժամանակակից արվեստագետների կտավներին ու քանդակներին:

Ծրագրի երկրորդ մասը կրում է «Պատկերիր քո Կոմիտասին» խորագիրը: Ցուցադրված աշխատանքների և Կոմիտասի երաժշտության ազդեցությամբ մասնակիցները կնկարեն Կոմիտասին իրենց պատկերացմամբ կամ Կոմիտասի անձի հետ գուցե ուղիղ կապ չունեցող, բայց նրա ստեղծագործության հետ առնչվող որևէ աշխատանք:

Վարող՝ Աստղիկ Մարտիրոսյան

5. Հայոց գույնը՝ մեղեդի. Սարյան և Կոմիտաս, 6-10 տ. (նաև 10-14 տ.)

Ծրագիրը համատեղ կերպով ներկայացնում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: Ծրագրի շրջանակներում կներկայացվեն Սարյանի և Կոմիտասի՝ ազգային արվեստ ստեղծելու ընդհանուր սկզբունքները, կցուցադրվեն նկարչի այն գործերը, որոնք նա ստեղծել է կոմիտասյան հնչյունների ներքո: Ապա մասնակիցները ևս կլսեն կոմիտասյան այդ գործերը և զուգահեռաբար կնկարեն:

Վարող՝ Աստղիկ Մարտիրոսյան

6. Զար զընգը, թող զընգա, 6-12 տ.

Հեքիաթների և երաժշտության ուղեկցությամբ մասնակիցները ծանոթանում են նվագարաններին, բացահայտում նվագարանների ընտանիքներն ու դրանց կառուցվածքը, զարգացնում իրենց պատկերավոր մտածողությունը` «երաժշտական այբուբեն»-ի միջոցով ստեղծագործելով, ապա շփվում նվագարանների հետ` կենդանացնելով նրանց մեջ թաքնված հնչյունները:

Վարող՝ Լիլիթ Հունանյան

7. «ԿենԹո» 150, 8-14 տ.

Մասնակից երեխաները ստանում են բանալի բառեր, նկարներ (որևէ վայրի անուն,

որտեղ նրանք եղել են, որևէ մարդու անուն, որի հետ մտերիմ են եղել, որևէ հատկանիշ, որ հատուկ է նրանց) որոնք վերաբերում են Կոմիտասին, Թումանյանին կամ այդ երկուսին միասին: Նրանք այդ բառերը, պատկերները խմբով դասավորու

3 thoughts on “Կրթամշակութային կապեր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ

  1. Уведомление: Մասնաժողով. Մասնախմբի նոյեմբերի կատարած աշխատանքներ | Երաժշտության ուսումնական կենտրոն

  2. Уведомление: Մասնաժողով. դեկտեմբեր ամսվա աշխատանքներիի ամփոփում. | Երաժշտության ուսումնական կենտրոն

  3. Уведомление: Նոյեմբեր ամսվա կատարած աշխատանքներ | Երաժշտության ուսումնական կենտրոն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s