Ապրիլի 12. Երաժշտության կենտրոնում

Ապրիլի 12-ին Բլեյան կրթական բաց ցանցով, «Գագարին» նախագծով կրթահամալիրում տեղի կունենա հավաք, որին մասնակցելու են նախագծում ընդգրկված Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Գագարին համայնքների դպրոցների, պարտեզների մանկավարժական աշխատողներ, տնօրեններ, սովորողներ, ծնողներ, «Գագարին» նախագծի համակարգողներ, Դար հիմնադրամի անդամներ։

Երաժշտության կենտրոնը ներկայացնում է ակումբային, լրացուցիչ կրթության պարապմունքներ:

Աշխատակարգ

10․30՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
11.15.Երաժշտության լրացուցիչ կրթության՝ դաշնամուրի, ջութակի, կիթառի պարապմունքներ
Ակումբային գրծունեություն «Ակներ» ազգային երգի- պարի (համերգասրահ), Աննա Երիցյան
ընտրությամբ գործունեության խումբ.Լուիզա Քեշիշյան երգի սրահ

15․30՝ համերգ-պարատուն, հյուրասիրություն