Արամ Խաչատրյան համերգասրահը հրավիրում է

Արդեն երրորդ ամիսն է ինչ Արամ Խաչատրյան համերգասրահը հրավիրատմսեր է հատկացնում կրթահամալիրի դասավանդողների, սովորողներին:

Այդ գեղեցիկ ավանդույթը շարունակվում է և նաև ապրիլ ամսին: Համերգների ժամանակացույցը պարբերաբար կհրապարակվի երաժշտության կենտրոնի ենթակայքում:

Այս անգամ՝

PRIMAVERA
Վիվալդիի և Պիացոլայի հանրահայտ «Տարվա եղանակները» ՝ նվիրված կանանց տոներին:
Ջութակահար Խաչատուր Ալմազյանը և PhilSoloists-ը ապրիլի 6-ին ձեզ կներկայացնեն այս ճանաչված և սիրված ստեղծագործությունները մեկ ծրագրում: