Առցանց-հեռավար ուսուցման հաշվետվություն-վերլուծություն. Մարտի 2-6.

Հաշվետվություն. Մարտի 2-6-ի առցանց-հեռավար ուսուցման ամփոփում 

Հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների հետ Կրթահամալիրում  ուսումնական պարապունաները մարտի 2-6-ը ֆիզիկական միջավայրից տեղափոխվեցին հեռավար-առցանց ուսուցման: 


Երաժշտության դասավանդողներից յուրաքանչյուրը առաջարկել էր իր երաժշտության ունկնդրման, համերգների, երաժշտական ֆիլմերի, ազգային խաղերի, խաղերգերի, ասիկների ֆլեշմոբերի իր փաթեթները:

Թվով  80 սովորողներ իրենց ընտանիքներով մասնակցել են Արևմտյան դպրոց-պարտեզի Խաղերգերն ընտանիքում Աշխատանքային երգերի առցանց ուսուցում նախագծերին: Սեդա Թևանյանը իր վերլուծության մեջ նշում է ծնողների ակտիվ մասնակցության, փաստելով կատարված «օգտակար և հաճելի գործըթացի» մասին: Նշված աշխատանքային դժվարությունները կապված են եղել տարիքային խմբերի մեդիահմտությունների հետ:

Հյուսիսային  դպրոց-պարտեզի «Ազգային խաղերի, խաղերգերի, ասիկներ» նախագծին մասնակցել են 62 սովորող-ընտանիք: Իր վերլուծության մեջ Հասմիկ Մաթևոսյանը կարևորելով ընտանիք-դպրոց կապը, իրեն հատուկ ճշգրտությամբ ներկայացնում է նախագծի նպատակը, խնդիրները, հանդես գալիս առաջարկներով:

Ոգևորող է Հարավային դպրոց-պարտեզի երաժշտության սկսնակ դաստիարակ՝ Ջուլի Ղազարյանի բարեխիղճ, հետևողական արձագանքը: Վառ, կենդանի սիրով արված 40-ին մոտ աշխատանքներ:
Միջին և Ավագ դպրոցների, Քոլեջի սովորողների համար ելնելով տարիքային առանձնահատկություններից նախատեսված են եղել  ունկնդրման նյութեր:

Լրացուցիչ կրթությունը անցած շաբաթվա ընթացքում ներկայացված էր ընտանեկան փոքրիկ համերգների տեսքով: Ուզում եմ կարևորել ոչ կրթահամալիրի սովորողների, նրանց ծնողների ոգևորությունը« հետաքրքրությունը:  Նման շփումը նրանց ավելի մոտեցրեց կրթահամալիրի կյանքին: Հաջորդ շաբաթվա՝ մարտի 16-20-Ի պարապմունքները տեղափոխվում են Messinger, Viber, Whats App հարթակներ՝ լիարժեք դասաժամերով, արդյունքում դարձյալ ներկայացնելով համերգային կատարումներ:

Առցանց ուսուցումը լավ առիթ էր ոչ միայն սովորողների, դասավանդողների, ծնողների  մեդիահմտությունները ստուգելու, այլև նոր գործիքներ յուրացնելու համար:

Նորություն չեմ ասի, բայց միևնույնն է ուզում եմ նշել, որ  հեռավար ուսուցմը հեղինակային կրթական ծրագրի ֆիզիկական միջավայրում, առկա ուսուցման ձեռքբերումների արդյունք էին՝ տարիների կուտակած փորձ, դրա փոխանցում, ստեղծական-հետազոտական, և առավել կարևոր՝ ջերմ աշխատանքային միջավայր:

Չկա չարիք առանց բարիք… Այնպես ստացվեց, որ հակավիրուսային ուսումնական շաբաթը մեծ փորձ, նոր որակներ, նոր հարաբերությունների սկիզբ դարձան: Ազգայինը՝ երգը, խաղը, խաղերգը իր ուսուցումով, հաճույքով մտավ բոլորի տները: Շարունակենք լինել ստեղծական…

Առաջարկ.

  • նոր թվային գործիքների, մեդիահարթակների յուրացում,
  • հոդվածներ, մեթոդական մշակումներ,
  • ուսումնական փաթեթների ստեղծում,
  • արդյունավետ առցանց ուսուցում  կազմակերպող  առավել աչքի ընկնող դասավանդողների խրախուսում :

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s