Հայն ունի ինքնուրույն երաժշտություն …

komitas

Հ

Կոմիտաս

Համայնագիտարան խմբագրող մասնագետներու մեր ազգի երաժշտությունն անտեսելը վոչ իրավունքի և ոչ էլ անիրավության խնդիր ե,այլ լոկ չգիտություն.զի մեր յերաժշտության նյութերն անմչակ են, ի մի ժողոված,ուսումնասիրված և քննադատված չեն, վորովհետև միջոցներ ու մասնագետներ կը պակսին: Իսկ յես՝ ոտար և ազգային աղբյուրներն ձեռս ընկած պատմական նյութերն արտագրել եմ, բայց վոչ դասավորել եմ, վոչ ուսումնասիրել և վոչ քննադատել, այլ միայն, իբրև հում նյութ, ուրիշ մասնագետներու  ոգտակար լինելու դիտավորությամբ ժողովել եմ: Առանձնապես ուսումնասիրությանս առարկան յեղել են հին հայ խազերը, վորոնց մասին, ի միջի այլ ստիպողական և մասնագիտությանս վերաբերյալ պարապմանց, քսան տարվա ընթացքում , հազիվ կարողացել եմ ՝ բավականաչափ նյութեր հավաքելով, դասավորելով, մի վորոշ գաղափար կազմել ՝ թե ինչ ծագում, զարգացում ու անկում են ունեցել, հազիվ, վորովհետև և՛ հավաքողը, և՛ ստուգողը,և՛ ուսումնասիրողը միայնակս եմ յեղել: Այս աշխատությունն իսկ կատարել եմ լոկ այն նպատակով, վոր խազերու նշանակությանն թափանցելով կարողանամ մեր նախնի յեղանակները ձեռագրերի մեջեն հանել ու արդի պահանջներուն հարմարացնելով յեկեղեցական յերաժշտությանը վոտքի կեցնել: Իսկ աշխարհիկ յերաժշտությունն արդեն կապրի հայ գեղջուկի շնորհիվ: Յեկեղեցականն ու աշխարհիկը ունենալով՝ մեր ազգային ամբողջական յերաժշտության մասին ստույգ գաղափար կունենանք: Ահա այս մտքով մղվեցա  խազերու մասնակի ուսումնասիրությանը ձեռնարկած պահուս: Այսպիսի աշխատանքներն անթերի և խղճմտորեն կատարելու համար մեկ մարդու կյանքը հերիք չե : Յեվրոպական  վորևե ազգի  յերաժշտության պատմությունն ուսումնասիրելու համար՝ հարյուրավոր մասնագետներ են օժանդակել և հարյուրավոր հատորներ են հրատարակվել: Բարի- բարի ցանկություններով  ազգային երաժչտության պատմություն չի գրվեր. մանավանդ հայ  յերաժչտության:

Բայց մի ճշմարտություն կըսեմ,վոր հայն ունի այնքան հարազատ ու ազգային, այնքան ինքնուրույն ու  ինքնատիպ յերաժշտություն, վորքան իր լեզուն ու գրականությունը, վորովհետև յուրաքանչյուր ազգի յերաժչտությունն իր ազգի հնչական յելևէջներեն կը ծնի ու ծավալի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և՛ համապատասխանող յերաժչտություն:

Գալով ինձ, մասնավորպես, վոչ ինձմե պահանջելու իրավունք ունի, վոր յես հայ յերաժչտությունն իր բոլոր ճյուղերովն իմանալ պարտավոր եմ: Յես իմ մասնագիտությունն ունիմ. Հազիվ կարող եմ անով միայն  ոգտակար լինել և ամենևին չունիմ հազար բանի ծառայել: Մեկ բան կարող եմ  անել և լավ անել՝ իմ պատրաստության չափով:Կուզեմ հանգիստ մնալ, վոր գործել կարենամ:

Խեղճ հայ ժողովուրդ .ազգ ես և ինքնուրույն այնքան ,վորքան մյուսները. Այդ վոչ վոք կարող ե հերքել: Ունիս հատուկ լեզու ,կը խոսիս: Ունիս հատուկ ուղեղ,կը դատես: Ունիս հատուկ մարդաբանական կազմ,վորով կը զատվիս այլ  ազգերեն  ու անոնց կազմեն:Սակայն սիրտդ ,վոր զգացմանցդ աղբյուրն  ե, քուկդ չե յեղել.այլ ,մի ինչ վոր  ասորա-բյուզանդական և հնդկա-պարսկական ե յեղել:

Ճանապարհ կա , ճանապարհ կա: Բերնեն ականջ չատ  կարճ ե. Բանեն փաստ՝ չատ յերկար:

Կոմիտասի տասը պատվիրանները երգչին

0205komitas
  • Երգելուց առաջ ամբողջ մարմինը կարծես մեռած(մարզանքը կմեռցնե մարմինը,բայց միտքը կմնա ուշիմ ու եռանդուն)
  • Ձայնը հազիվ լսելի շշուկով սկսել և երգել պիանո֊ պիանիսիմո,դեռ կիսաաստիճաններով բարձրանալ և կամաց ֊ կամաց լայնացնել ձայնաշարը։
  • Երգելիս չջղայնանալ և խուսափել հուզմունքից։
  • Ամեն ջանք թափել ձայնը ներսը պահելու,այլ որքան հնարավոր է դուրս արտաբերելու։
  • Ձայնը առաջ մղել ինչպես մի նետ և այնքան հեռու,որքան շունչը թույլ է տալիս։
  • Հազիվ լսելի շշուկով զարգացնել կիսաաստիճանները և կամաց֊կամաց ընդլայնացնել երաժշտական աստիճանները,և միայն այն պարագայում,երբ նախընթաց աստիճանը կատարյալ է ելնում,քիչ֊քիչ ձայնի ուժը ավելացնել,պահպանելով ամենայն հանգստություն առանց որևէ հուզմունքի։
  • Շատ աշխատանք կատարել շատ քիչ շունչ գործադրելով։
  • Ձայնը մարզելիս այնպիսի բառեր պտրել,  որոնք մեծ գաղափարներ են պարունակում կամ պատկերազարդ են, կամ զորավոր՝իբրև զգացմունքի արտահայտություն,զորօրինակ՝ գարուն,աշուն,ձմեռ,երկինք,արև,լուսին,ամպ։Երգել դոցա աստիճանաբար ձայնաշարով։Այդ կզարգացնի տարածության գաղափարը ու կլայնացնի ու կհեռավորի ձայնը։
  • Այս բոլոր աշխատանքից հետո փորձել աստիճանաբար ուժեղացնել և աստիճանաբար պակասեցնել ձայնը և գնահատումներով երգել։
  • Մի ձայնանիշ առնել իբրև հիմնավոր և շուտ անցնել մի ուրիշ ելևէջի՝ ավելի բարձր կամ ավելի ցածր,և շունչի մեջը լցնելով,ուժեղացնել մեկ նոտայեն մինչև մյուսը։
  •  ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ։Գիրք 2։Կազմող ՝ Մ.Մուրադյան 1981թ.

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

big_1510650957_1406688

Սեպտեմբերի 2-6. Նախագծային շաբաթ. «Ճանաչում ենք կրթահամալիրը»-համակարգում

Սեպտեմբերի 18. Մանկավարժական աշխատողների սեմիար պարապմումք նախագծյին խմբերով-պատասխանատու

Սեպտեմբերի 5-ից Համագործակցային նախագիծ «Թումանյան-Կոմիտաս 150» ազգային պատկերասրահի արվեստասերի ակումբի —համակարգում

Սեպտեմբերի 20. Կոմիտաս 150 Տիգրան Մանսուրյանի հետ-երաժշտական մասի պատասխանատու

«Կոմիտասյան օրեր»-ի համակարգում

Լրացուցիչ կրթության ընդունելություն

Կազմվել է «Երաժշտության կենտրոնի սեպտեմբեր-հունվար ամիսների օրացույց»

Հայ գեղջուկ պարը

ff86510fb4ffebe84212f5d700d79275

Հայ գեղջուկ պարը կիրք զարթեցնող շարժումներ չունի,և զգացմունքներն արտահայտվում են վոչ թե մեղկ,մոլի,կատաղի,հրապուրիչ և այլն չարժումներով,այլ պարերգերի միջոցով։ Պարերգերի սովորական բովանդակությունն ե՝ կարոտ ու գովք,ծաղր ու զավեչտ՝ սիրո չուրջը՝ բնական,գողտրիկ,համեմատություններով համեմված։

Կոմիտաս

՝՝Թատրոն և յերաժչտություն՝՝ հանդես Բագու 1910թ