Կոմիտասը՝ Կիլիկիա,Արի իմ սոխակ և մնացած երգերի մասին

Komitas Vartaped Armenian Composer A Note by Payman Akhlaghi 2012 Pardess Rimonim ComposerPA Recueil des chants populaires Armenians

«Հավաքածու հայոց ժողովրդական երգերի». Խմբագրությամբ՝Լ. Եղիազարյանի.1900 թ. Փարիզ

Կոմիտասի այս գրախոսությունը վերոհիչյալ ժողովածույի մասին նույն թվին տպված ե «Արարատ» հանդեսում. Եջմիածին

Ժողովրդական ե միայն այն երգը,վոր նվազմամբ և անմիջապես ե ստեղծում մի ժողովուրդ։ Մի ազգի ժողովրդական երգերն այնքան բնորոչիչ են,վոր չե կարելի ոտար և ցեղակից ազգերի հետ խառնել։ Թե վո՛րքան համապատասխան ե հավաքածուի մեջ մի երգը կազմությամբ և դաչնակով հայ ժողովըրդական յերգերի վոգուն  և վոճին,ցույց կտա հետևյալ քննությունը։

1.Արաքսի արտասուքը՝»Մայր Արաքսի ափերով».ճիչտ բողոքական յեկեղեցու յերգ ե,վոր չե կարող հյուսիսային ժողովուրդին հատուկ պարզությամբը հայի՝ արևելցու վառ զգացման թարգմանը լինել,ուր թե ժողովրդական լիներ։

2. Հերիք վորդյակք. յեղանակը տաճկական ե և կոչվում ե «պեյաթի» աքլոր. «Շարքի» _իցն առնված և այն խիստ աղավաղված։ Հատվածները միանգամայն սխալ են բաժնված։

3.Կիլիկիա.» յերբ վոր բացվին».յեղանակը նորմանդական ե՝ բառերը ֆրանսերեն լեզվով գրված,վորից   բառացի թարգմանել ե Ն.Ռուսինյանը ,Նորմանդիա բառի տեղ Կիլիկիա դնելով ։Դաչնակը առավել խնամքով ե կազմված ,բայց այգերգի բնավորություն ե տալիս յեղանակին։

4.Հայրիկ՝» ծավալ_ծավալ» սխալ ե ,»ծովածավալ» պետք ե լինի,հայ գուսանի հորինածն ե այս երգը,վոր «Շիրինի» կոչված պարեղանակի կազմությունն ունի։Վորքան պարզ ու բնական  ե յեղանակը,բայց նույնքան բռնի և անբնական ե դաչնակը։

5.Զիմ գլխին. ժողովածուիս միակ զուտ հայ ժողովրդական Տոսպ գավառի յերգն ե։ Դաչնակը պարզ ե ,վորպես և  յեղանակը, բայց հայ ժողովրդական յեղանակների ավյունը չկա, այլ պատկերացում ե միայն մի մեռած կմախք։ Բառերը  բոլորովին խառնիխուռն և չատ անմիտ և պատահական կերպով դասավորված։ Բովանդակությունը թերի ե մնացած։ Այս յերգին կցված ե և մի այլ ժողովրդական յերգ,վոր բոլորովին կապ չունի այս յերգի իմաստի հետ։ Գրեթե նույնը կարելի յե ասել և մյուս յերգերի բառերի նկատմամբ։

6.Բոյդ բարձր. յեղանակը պարսիկ ժողովրդական _գուսանական ե. բանաստեղծության տաղաչափությունն արդեն վկա յե ,վոր  հայ ժողովրդական չե։ Յերգն այնպես ե դաչնակված, վոր կարծես լուրջ վողբերգ լինի և վոր դաշնակների ընտրությամբ և վոճով հիշեցնում ե Բեթհովենի  «Egmont» թատերգությունից։

7.Վերջապես տետրակի  վերջին եջում զետեղված ե Կազաչենկոյի հորինած և դաչնակած Ռաֆայել Պատկանյանի  «Արի իմ սոխակը» ։Յեղիազարյանը այս յերգն ել իբր հայի զգացման արդյունք ե ներկայացնում յեվրոպացի  յերաժիչտներին։ Յերաժչտական տարրական սխալներ կան գրեթե ամեն մի յերեսում մինչև 28 եջը։ Թարգմանությունը տգեղ, սխալ,բռնի և չատ տեղ սարքված ե։

Այս յերգերից վո՛չ մեկը,բացի «Զիմ գլխի ֆաթեն կիտամ»_ից հայ գյուղացի ժողովուրդը չի յերգում, վորովհետև  նախ իրանը չեն,յերկրորդ յուր զգացմունքը նա արտահայտում ե այնպես,վոր միջից արտացոլում ե նորա ամբողջ կյանքն ու եյությունը իր բոլոր պատմական,բնական և առանձնահատուկ պայմաններով։ Մեր կարծիքով հայ ժողովրդական յերգերը դաչնակելուց առաջ պետք ե քաջ հմուտ լինել հայ ժողովրդի պատմական,բնական և ազգային պայմաններին, հեղինակի բազմության,վոգուն ,վոճին,բառերի իմաստին,մեր ժողովրդական տաղաչափության,ժողովրդի վարվեցողության և արտասանության հանգամանքներին և ելի մի չարք այլ բանկերին,ապա ձեռնարկել դաչնակելու և հրատարակելու. հակառակ դեպքում միշտ թերի կողմ կմնա։

Այս կերպ չենք կարող գաղափար տալ մեր ժողովրդական յեղանակների մասին առհասարակ ոտարների և մանավանդ յեվրոպացի յերաժիչտնորին։ Պետք ե մեծ զգուշությամբ և սրբությամբ հավաքվենք մեր յերգերն ու պարերգերը, որոնք բոլորովին այլ յեռանդ ,այլ զգացմունք և այլ միտք են պարունակում,քան մյուս արևելյան ազգերինը։

Պ.Լ.Յեղիազարյանը չատ ե չտապել,ուստի և ոտար յեղանակներն,այն ել այլանդակված, իբր հայ ժողովրդական յերգ և հրատարակել, վորով և անչուչտ սխալ և հակառակ կարծիք պետք ե կազմեն մեր բարոյականի և մտավորի, անցյալի և ներկայի մասին։

Կոմիտասի այս գրախոսությունը վերոհիշյալ ժողովածուի մասին նույն թվին տպված ե ՝՝ Արարատ՝՝ հանդեսում,եջ՝ 367_368. Եջմիածին։ 1900թ

Գեղարվեստը կրթահամալիրում. Հոբելյանական տոնակատարություններ կրթահամալիրի դպրոցներում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. հեղինակային մանկավարժության 30 տարի

նախագիծ

Նոյեմբերի 4-15

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամենամյա հաշվետու համերգ-ցուցադրություն-ներկայացումներ կրթահամալիրի կրտսեր, միջին, ավագ դպրոցներում, քոլեջում:

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դպրոցների սովորողների-դասավանդողների նախագծային խմբեր, դասավանդողներ,ծնողներ, հյուրեր

Նախագծային օրացույց-տոնացույց Ուսումնական-տոնական նախագծեր կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում, ուսումնական կենտրոններում՝

Նախագծի պատրաստության մենկարկը՝ հոկտեմբերի 1-ից

Ազգագրության փառատոն.

· ազգային խաղեր, պարեր, պարերգեր
 պարերի, պարերգերի ուսուցողական տեսադասերի տարածում
 հակաբացիլ երգերի տեսագրում, տարածում
դասարանական երկձայն երգչախմբեր
հստակ հրավերով պայմանավորվածություններ սեբաստացի շրջանավարտների հետ
երաժշտաթատերական պատրաստություններ նախկին սեբաստացիների հետ

Առավոտյան ընդհանուր պարապմունքներ.

· «Ես սեբաստացի եմ» տեսանյութեր
Ընթերցումներ
Հակաբացիլ Կոմիտաս-Թումանյան
Պարեր, պարերգեր

«Գեղարվեստը կրթահամալիրում» երաժշտական հարթակներ՝ ըստ դպրոցների
նոյեմբերի 4-15

Նոյեմբերի 11.  Հյուսիսային դպրոց. Սիենայի հրապարակ. երաժշտության կենտրոնի նորամուտ ·
պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան

Նոյեմբերի 12.Հարավային դպրոց-պարտեզ- 
«Գեղարվստը կրթահամալիրում» համերգ-ցուցադրություն, պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան

Նոյեմբերի 13. Արևմտյան դպրոց-պարտեզ- Գեղարվեստը արևմտյան դպրոցում-պատասխանատու՝ Սեդա Թևանյան

Նոյեմբերի 13. Հարավարևմտյան ֆիլհարմոնիկ. «Խազեր»+«Ֆոլկ-բենդ»-Անի նավասարդյան, Նելի Փիլոյան

Նոյեմբերի 14.Արևելյան դպրոց՝ դասարանական երգչախմբեր, ցուցադրություններ. պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան

Նոյեմբերի 14.Միջին-Ավագ դպրոցի համերգ-ներկայացումը. պատասխանատու՝ Նելի Փիլոյան, Լուիզա Քեշիշյան, Աննա Երիցյան

Քոլեջ, պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան

Երաժշտության կենտրոն. Ներկայանում են լրացուցիչ կրթության սովորողները և դասավանդողները

Ուրբաթ-համերգներ.

Նոյեմբերի 8. Ուրբաթ-համերգ. Առականի.  Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց
Նոյեմբերի 15. Գեղերվեստը կրթահամալիրում. մուտքերի նորամուտով հոբելյանական համերգ-ցուցադրություն

Ժամերգություններ Երևանի վարչական շրջաններում գտնվող յոթ եկեղեցիներում