Մանկավարժական բաց ճամբար.

 

Օգոստոսի 23-ի մարկավարժական բաց ճամբարի սեմինար պարապմունքին հրավիրված էր Ազգային պատկերասրահի կրթական ծրագրերի ղեկավար Անի Նազարյանը,  որ եկել էր «Կոմիտաս 150»-ի շրջանակներում  կրթահամալիրի և պատկերասրահի արվեստասերի ակումբի համատեղ նախագծի առաջարկով: Արվեստասերի ակումբի անդամները հայ-չինական դպրոցի սովորողներն են:
Քննարկման արդյունքում կրթահամալիրի երաժշտության դասավանդողները սիրով համաձայնեցին մասնակցել նախագծի նախապատրաստական աշխատանքներին՝ ակումբի սովորողներին ուսուցանել կոմիտասյան երգեր: Համատեղ տոնախմբությունը կկայանա  հոկտեմբերի 2-ին՝ պատկերասրահի որմնանկարների սրահում: