Ճանաչենք մեր մեծերին. Սեյրան Ավագյան

 

Կենսագրություն

Լոռու գութաներգ— մենակատար՝ Սեյրան Ավագյան

Հուլիս ամսվա հաշվետվություն

 

2019-2020 ուսումնական տարվա երաժշտության լրացուցիչ կրթության ընդունելություն 

Հուլւսի 8-10

Փառատոնային երաժշտական հավաք Սևանում.լրացուցի կրթության սովորողների, երաժշտության դասավանդողների մասնակցությամբ-համակարգում
հաշվետվություն

Հուլիսի 18.

Քանդակագործության-ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային փառատոնի ամփոփում- պատասխանատու

Հուլիսի 27.

Հոբելյանական համերգ-հիշատակում-պատասխանատու

Հուլիսի 28.

Վարդավառի ծես Աշտարակում. 2019 թ.-մասնակցություն

Սենյակային բույսերի խնամք- երեք օրը մեկ՝ ջրում, չորացած տերեւների հեռացում.
Սովոողներ՝ Սվետլանա Համբարձումյան, Արփինե Խաչատրյան, Անի Կիրակոսյան
Դասավանդոներ՝ Տաթև Աղաջանյան, Լիլիթ Առաքելյան, Սվետա Ճաղարյան

Երաժշտության կենտրոնի դասավանդողների հուլիսյան ճամբարային նախագծեր-

Հասմիկ Մաթևոսյան

Մարիամ Մնացականյան` նախագծեր՝ «Ծիտը» ազգային օպերա

Մարինե Ոսկանյան

Մարինե Մկրտչյան

Սեդա Թևանյան-Փառատոնային Աշտարակ, Երաժշտություն և ռիթմիկա

Աննա Երիցյան-Ազգագրական-հնեագիտական ճամբար Արատեսում, 

Ուսումնական ամառային ճամբար

Կրթական փոխանակման նախագիծ Փարիզի «Մկնիկ» կենտրոնի հետ

Նելի Փիլոյան- Ֆոլկ-բենդի մասնակցությունը քանդակագործության-ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային փառատոնին

 

 

Հոբելյանական համերգ-հիշատակում, հուլիսի 27, 2019

բբբ

Հուլիսի 27-ին կրթահամալիրի վոկալի ուսուցիչ, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ուսուցիչ-բարեկամ, Երևանի պետական կամերային երգչախմբի մեներգիչ, երգիչ, բոլորիս ընկեր Սեյրան Ավագյանի ծննդյան օրն է:

Հուլիսի 27, ժամը 17․00, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Կազմակերպիչներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Երևանի պետական կամերային երգչախումբ

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ, Սեյրանի բոլոր ժամանակների ընկեր-բարեկամներ ………………

Ծրագրում.

  • Երևանի կամերային երգչախումբ. գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Հարություն Թոփիկյան
Կոմիտասյան կատարումներ.
Մեներգիչներ Թամարա Մոսինյանը, Մերգելիոս Ամիրխանյան, Մաքրուհի Խաչատրյան
  • Միասնական ընթերցանություն, Հովհ. Թումանյան՝ քառյակներ.

-Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր:

Էս էլ կերթա` հանց երազում, թասդ բե՛ր:

Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,

Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր:

 

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

 

Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կնքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

  • Միասնական կատարում. պարերգ «Սիրտս ի ճղիմ»
  • Հակաբացիլ տոնախմբություն «Բրոյի-բրոյի» Սեյրան Ավագյանի հետ

Պարերգերի նախնական ընտրանին՝ այստեղ

Սեյրան Ավագյանի երաժիշտ գործընկերները կարող են հանդես գալ նախաձեռնություններով (093 77 86 23)
Մուտքն ազատ է․ հասցե՝ Բաբաջանյան 25
https://seyranavagyanblog.wordpress.com/

Որպէսզի չը խեղդուի բնիկ ազգային ճաշակը, հնչիւնը, երգը, ելևէջը․․․

Կոմիտասի նամակը Մաթեւոս Իզմիրլյանին  (Ամենայն հայոց կաթողիկոս 1908 թվականից, հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցուն՝ Խրիմյան Հայրիկին):

Նամակը՝ երգչախմբի բլոգում, նախագիծը՝ Արմինե Թոփչյանի։

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ամփոփում Մարմարյա սրահում 2019թ.

collage-3-768x538

Հուլիսի 18, Մայր դպրոց

Միջազգային փառատոնի կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Փառատոնի համակարգողներ՝ 

  • հայկական կողմից՝ կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավար, քանդակագործ Վիգեն Ավետիս, կրթահամալիրի գեղարվեստի ղեկավար  Քնարիկ Ներսիսյան,
  • իտալական կողմից՝ քանդակագործ, Կարարայի գեղարվեստի ակադեմիայի դոցենտ Մասիմո Լիպի, Ֆաենցայի Studio Ravagli-ի ճարտարապետ Ռոբերտո Ռավալի։
  • Աջակիցներ՝  ՀՀ ԿԳ, մշակույթի նախարարություններ, Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ, քաղաքային և գյուղական համայնքներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիա, «Սեբաստացիներ» հիմնադրամ։
  • Մասնակիցներ՝ կրթահամալիրի ճամբարականներ, դասավանդողներ, հյուրեր…..

 

11.00 Մայր դպրոցի շքամուտք. ֆոլկ-ռոք բենդ. ղեկավար՝ Նելի Փիլոյան. «Ակներ» երգպարային համույթ. հայրենյան երգերի շարք. Աննա Երիցյան և ընկերներ

 

11.15 Մարմարյա սրահ

Ծրագրում.

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ. ՀՀ հիմներգ, Հայրապետական մաղթերգ. գեղ. ղեկ.՝ ՀՀ վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան
Դաշնամուրային ջազզ. Գերշվին կատարում է Լիլիթ Առաքելյանը
Չինարեն երգողջույն. կրթահամալիրի շրջանավարտ Աննա Մկրտչյան
Վոկալ համույթ. վրացերեն, իտալերեն, ֆրանսերեն պարերգեր. Մարինե Մկրտչյան և ընկերներ
Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների ներկայացումը
«Տիեզերք» բենդի փառատոնային ողջույնը մասնակիցներին
Միասնական երգ «Էրեբունի-Երևան»

Երաժիշտներ՝ Սվետա Ճաղարյան, Մարինե Մկրտչյան, Մարինե Ոսկանյան, Լիլիթ Առաքելյան, Մարիամ Մնացականյան, Աննա Երիցյան, Սեդա Թևանյան, Հասմիկ Մաթևոսյան, Նելի Փիլոյան
Ճամբարի պետեր՝ Զարինե Փանյան; Հայկուհի Հովհաննիսյան; Մարգարիտա Հովնանյան; Անի Մրտեյան, Գրետա Բակունց

%d такие блоггеры, как: