Ժակ Բրել. 90 ամյակ

 

1970 թվականին, իմանալով, որ քաղցկեղ ունի, Ժակ Բրելը հաստատվեց Մարքիզյան կղզիներում: Նա վախճանվեց 1978-ին, 49 տարեկան հասակում, ու թաղվեց մարքիզյան Հիվա Օա կղզում, Պոլ Գոգենի գերեզմանից ոչ հեռու:
ֆրանսերենից թարգմանեց  Սարգիս Սարուխանյանը

Մի լքիր դու ինձ

Մի լքիր դու ինձ
Մոռանալ է պետք,,
Հեշտ է մոռանալ
Այն՝ ինչ անցել է:

Թո՛ղ ժամանակը,
Վեճերը այն սին,
Կորցրած անգին

Այն վայրկյանները:
Մոռանալ է պետք

և այն ժամերը,
որոնք կասկածի
մութ հարվածներով
Փշրել են սիրտս:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:

Մի լքիր դու ինձ:
Կտամ անձրևի
Մարգարիտներ քեզ,
Այն Երկրից՝ որտեղ
Անձրև չի լինում:
Կփորեմ գետինն
Ու թե հողը իմ
Ծանրանա վրաս
Մեկ է ,կպատեմ
Քեզ փայլով ոսկու
Ու կյանքով լույսի:
Կարարեմ աշխարհ
Ուր արքան ՝ սերն է,
Ուր սերն օրենք է
Իսկ դու՝ թագուհին:
Չլքես դու ինձ,

Մի լքիր դու ինձ
Ես կհորինեմ
Անիմաստ բառեր,,
Կըմբռնես լոկ դու,,,
Սիրահարների
Մասին կպատմեմ,
Որոնք տեսել են
Հրկիզումն իրենց
Սեփական սրտի:
Արքայի մասին
որը մահացավ
Հենց այն պատճառով
Որ քեզ չտեսավ:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:

Հաճախ եմ տեսել
Վերստին ժայթքող
Կարծեցյալ հանգած
Այն հրաբուխը:
ու Նման է նա
Հողերին այն գիժ
Որոնք միշտ առատ
Ցորեն են տալիս:
Երբ ընկնում է մութը
Որ վառվի երկինքը,
Միթե կարմիրը
Չի ձուլվում սևին:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:
Էլ լաց չեմ լինի,,
Էլ ես չեմ խոսի,,,
Մթում թաքնվեմ
Որ հեռվի՛ց տեսնեմ
Լույսը ժպիտիդ,
Թրթիռը հոգուդ
Ու հեռվից լսեմ
Ինչպես ես երգում,
Հետո ՝ ծիծաղում՝
Մանկական այնպես:
Թող,որ ես դառնամ
Ստվերը քո ստվերի,
Ստվերը քո ձեռքի
Ու ստվերը քո շան,
Չլքես դու ինձ,
Երբեք մի լքիր
Մի լքիր դու ինձ,,,

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s