Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. սեբաստացիները Գյումրիում

download_3

Հոկտեմբերի 13-ին  Գյումրիի «Նանե» հյուրանոցում տեղի ունեցավ  «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ»   համերգ-ներկայացումը:

Առաջին կանգառը Սև բերդն էր, որտեղ մեզ էին միացել Շիրակի մարզի կրթության վարչության աշխատակիցները: Սև բերդում դուդուկի և պարերգերի կատարմանը հաջորդեց Շոթա Ռուսթավելու նորոգվող փողոցով թափառումները՝ հայ-վրացական ասմունքով, պարերգով:  Ռուսթավելու փողոցում  սեբաստացիների հետ պարերգ բռնած վրացիների  միացան պատահական հանդիպած զբոսաշրջիկները: Ցնծությունը կատարյալ էր, օրը հրաշալի:

«Նանե» հյուրանոցում մեզ միացավ «Հայ-վրացական կամուրջներ» Վրաստանի  Սամցխե-Ջավախքի խումբը: Սրահը լեփ-լեցուն էր՝ դպրոցների տնօրեններ, կրթության և մշակույթի պատասխանատու անձիք,  տեսալրագրող խումբ Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունից:

«Վրացերենի ուսուցում Գյումրիում» ծրագրի ներկայացումը կրթահամալիրի վրացախոսների և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կողմից մեջընդմիջվում էր  դուդուկի, Ջավախքից հրավիրված երգիչ՝ Արմեն Մկոյանի, երգչախմբային, սեբաստացի սովորողների և վրացահայ համայնքի ներկայացուցիչների պարային կատարումներով:

Ծրագրի մեկնարկի առիթով  հրավիրված էին նաև Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը, Շիրակի մարզի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, «Կովկասյան գործընկերություն» ՀԿ նախագահ Հովհաննես Մանուկյանը, Հայաստանում Վրաստանի հանրապետության դեսպան Գիորգի Սագանելիձեն:

«Կովկասյան գործընկերություն» ՀԿ նախագահ Հովհաննես Մանուկյանը իր ելույթում  կարևորեց ծրագրի անհրաժեշտությունը և արդիականությունը:

 

Տեսանյութը՝ Արմինե Թոփչյանի

«Հայ-վրացական կամուրջներ» նախագծի Գյումրիում ներկայացման մասին` Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության ռեպորտաժում:

Հայ-տուրիստական պարերգեր

Տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Վրացերենը Գյումրիում

img_5701

 

 

Реклама

2 thoughts on “Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. սեբաստացիները Գյումրիում

  1. Уведомление: Մասնաժողով. նոյեմբերի 28 | Մանկավարժության կենտրոն

  2. Уведомление: Մրցանակ «շուրջտարյա հակաբացիլ-համերգների համակարգման համար» | Երաժշտության ուսումնական կենտրոն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s