Տեառնընդառաջ

16602746_1416014281751588_964681149696665657_n-300x200

(Դոռոնջ, Տըրընդեզ, Տերընդեզ, Տերինտազ, Տերընտաս, Տէրինտէս,

        Դառդառանջ, Տանտառեջ, Տառընտաս , ՏառինջՏառինջ,

             ԴռնտառունչՏոռոնջՏոռոնջ, ՏառինջՏառինջ,

                  Տերինտառաջ, Դոռոնջ, Տենդառաջ, Դրնդեզ)

Հայ Առաքելական Եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14–ին, Քրիստոսի ծննդից` հունվարի 6-ից քառասուն օր հետո: Այն անշարժ տոն է:

Երբ Մարիամն ու Հովսեփը քառասնօրյա Հիսուսին բերում են տաճար, ընդառաջ է գալիս Տիրոջ գալստյանն սպասող Սիմեոն ծերունին, գրկում մանկանը և գոհություն ու փառք տալիս Աստծուն, որ իրեն արժանի դարձրեց Փրկչին տեսնելու: Այստեղից էլ տոնի անունը «Տեառնընդառաջ»` Տիրոջն ընդառաջ: Տոնական հանդիսությունները, սակայն ունեն հնագույն ավանդույթներ և առնչվում են կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Հեթանոսական կրոնների մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը: Կրակը խորհրդանիշն էր Արևի և Լույսի, ինչպես նաև` ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Սովորաբար Տյառնընդառաջի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն: Տիրը երազների մեկնիչն էր և պաշտպանը` դպրության ու արվեստի, իսկ Միհրը մարմնավորում էր կրակի ու լույսի ուժը: Տոնի գլխավոր նպատակն էր` կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը:

Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո արգելվում է ՙԼույս զվարթ՚ շարականը: Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ` բաժանում են մոմեր, և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը և տանում տուն:

Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Հին Ջուղայում փշե դեզը եկեղեցու գավթում պարտավոր էին պատրաստել նույն տարում պսակված երիտասարդները: Հանդիսակատարության ժամանակ նույն երիտասարդները, վառ մոմերը ձեռքում, շարքով կանգնում էին դեզի առաջ: Երբ քահանան, կարգը կատարելով, իր մոմով առաջինը վառում էր դեզը, նրանից հետո իսկույն վառում էին նորապսակները, և այլևս ոչ ոք:

1 thought on “Տեառնընդառաջ

  1. Уведомление: «ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԽԱՐՈՒՅԿԱՀԱՆԴԵՍ»-Ի ՆԱԽԱԳԻԾ | Լուսինե Սարգսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s