Նախագիծ. Կամերային- գործիքային համույթը՝ ինքնակրթության,մասնագիտական զարգացման միջոց

Թեման

Կամերային — գործիքային համույթի կազմավորման մասին

Նպատակ

Ինքնազարգացում, ինքնակրթություն, գործիքային փոխադրումների ստեղծում:

Խնդիրներ

Գործիքային անսամբլի կազմավորում

  • Գործիքային ստեղծագործությունների համերգային կատարում
  • Կոմիտասյան, հայ և արտասահմանյան երգահանների: ստեղծագործությունների լավագույն նմուշների փոխադրումներ փոքր կազմի նվագախմբի համար, դրանց կատարում և ներկայացում ունկնդրին:

Մասնակիցներ

Կամերային- գործիքային համույթի մասնակիցները Երաժշտության կենտրոնի դասավանդողներ և Կրթահամալիրի սովորողներ են, որոնք լրացուցիչ երաժշտական կրթություն են ստանում  այլ մասնագիտական դպրոցներում:

Համույթի կազմում ունենք  երկու լարային գործիք՝ ջութակ և ալտ, մեկ փողային՝ ֆլեյտա և դաշնամուր:

Ընթացքը

Համույթը  ձևավորվել է 2016-ի հոկտեմբերին: Առաջին համերգին  կատարեց Բաբաջանյանի «Մեղեդին»՝ Լիլիթ Առաքելյանի գործիքավորմամբ՝ ջութակ՝ Լիլիթ Գրիգորյան, ֆլեյտա՝ Տաթև Աղաջանյան, թավջութակ՝ Թերեզա Սարգսյան և դաշնամուր՝ Լիլիթ Առաքելյան:

Երկրորդ՝ ամանորյա համերգին նույն կազմով կատարվեց Աստոր Պյացոլայի «Լիբերտանգոն»:

Հաջորդ ելույթը կայացավ վոկալ խմբի  և մենակատար Շուշան Բլեյանի հետ:

Այսօր խումբը համալրվել է սովորողներով՝ Անի Ղազարյան՝ ֆլեյտա, Սուրեն Թալալյան՝ ալտ, Սամվել Զաքարյան՝ ջութակ:

Աշխատում ենք կոմիտասյան երգերի գործիքային մշակումների վրա:

Պարապում ենք շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ 14.30:

Սովորողների հետ սկզբում աշխատում ենք անհատական, այնուհետև միացյալ փորձ անում:

Կամերային համույթը  որպես ինքնազարգացման, ինքնքկրթության հարթակ նախատեսում է նախ և առաջ երգացանկ:

Օրացույցով, նախագծով աշխատանքի համար ընտրվում են համապատասխան երաժշտական ստեղծագործություններ:

Այնուհետ այդ երգացանկը պետք է հարմարեցնել  խմբի գործիքյին կազմին, այսինքն գրել նոր պարտիտուր, ստեղծել նոր մշակումներ:

Այս աշխատանքին մասնակից կարող են լինել խմբի բոլոր անդամները:

Հաջորդ քայլը՝ անհատական պարապմունքներ կազմի կրտսեր անդամների՝ սովորողների հետ:

Սովորողների հետ պարտիաները սովորելուց հետո միայն խումբը կարող է միասական փորձեր անել:

Պարապումունքները շաբաթական երկու անգամ են՝ երկուշաբթի և ուրբաթ 14.30:

Արդյունք

Համերգային ելույթներ, ձայնագրություններ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s