էկոտուր 2015

Երաժշտության պարտեզի տարածքըը թերևս ամենաանխնամն էր մայր դպրոցի տարածքում: Ներքին միջավայրի ծաղկապատման աշխատանքների տրամաբանական շարուակնությունը եղավ այդ քարքարոտ տարածքի կանաչապատումը, ծաղկանոց-այգու ստեղծումը: Աշխատանքները սկսվեցին 2014-ի հոկտեմբերից, երբ երաժշտական կենտրոնի դասավանդողները իրենց սովորողների ևնրանց ծնողների հետ այս տարածքը մաքրեցին աղբից, քարերից, փխրեցրին հողը և նոյեմբերին տնկվեցին բուզինայի առաջին տնկիները: Ձմռան երկարաշունչ ամիսների ընթացքում  նայում էինք մեր տնկիներին և կասկածանքով սպասում: Մեր սպասումները արդարացված էին. պարտեզի առաջին ծառերը կանաչ բողբոջներ տվեցին, կարելի էր շարունակել: Գարնան արևի շողերի ներքո վերսկսվեցին այգու աշխատանքները՝ ավագ դպրոցի օգնությամբ  հավաքեցինք տերևները մի քանի կոմպոստներում, փխրեցրինք հողը, մաքրեցինք քարերից

: Պարտեզ-ծաղկանոցում տնկվեցին 15 մագլցող և 80 հոլանդական վարդ, 4 յասաման, 10 ծիրանենի: Իսկ ծառի միջազգային օրվա համար նախատեսել ենք բալենիների տնկիներ: Հուսով եմ երաժշտության պարտեզը շատ մոտ ժամանակներում կդառնա դրախտային այգի: 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s