Պայմանագիր

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ

 

Լրացուցիչ կրթական ծառայության պայմանագիր

— 2018թ. Ք. Երևան

Ընդհանուր դրույթներ

Լրացուցիչ կրթական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) կնքում են ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կրթահամալիր) ………………………… դպրոցի (այսուհետ՝ Դպրոց) ……….. ……….դասարանի սովորողը ……………………………….. ……       (այսուհետ՝ Սովորող), Սովորողի օրինական ներկայացուցիչը ……………. ……………..(այսուհետ՝ Օրինական ներկայացուցիչ) և Դպրոցի ղեկավարը (այսուհետ՝ Ղեկավար) Սովորողին լրացուցիչ կրթական ծառայույուն մատուցելու մասին: Պայմանագիրը նախատեսված է Հանրակրթության մասին ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք), Կրթահամալիրի զարգացման ծրագրով, կանոնադրությամբ:

Պայմանագրի առարկան

Պայմանագրի առարկան սովորողի նախասիրությունները և հետքրքրությունները բավարարելու նպատակով Ծառայության իրականացումն է: Ծառայության բովանդակությունն է (այսուհետ՝ Բովանդակություն).

 

Երաժշտական կրթություն՝դաշնամուր՝ հետևյալ ուսումնական պլանով՝

Դաշնամուր, ջութակ, կիթառ  ֆլեյտա, շվի, թավջութակ-շաբաթական 2 ժամ, դասավանդող ——————-անհատական ուսուցում

Սոլֆեջիո, շաբաթական 1 ժամ, խմբային ուսուցում

Երգչախումբ, շաբաթական 2 ժամ, խմբային ուսուցում

 

Կողմերի պարտականությունները և իրավունքները

Սովորողը պարտավոր է.

  • մասնակցել Բովանդակությամբ որոշված բոլոր պարպմունքներին և չուշանալ դրանցից.
  • պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել.
  • անկանխատեսելի բացակայելու կամ ուշանալու դեպքում տեղեկացնել դասավանդողին:

 

Սովորողն իրավունք ունի.

  • մասնակցելու Բովանդակությունը կազմելուն.
  • Բովանդակությունում փոփոխություն առաջարկելու:

 

Օրինական ներկայացուցիչը պարտավոր է.

 

  • ապահովել Սովորողի մասնակցությունը պարապմունքներին
  • Սովորողին ապահովել անհրաժեշտ գործիքներով, պիտույքներով, գրականությամբ
  • ժամանակին կատարել պայմանագրով որոշված վճարումները:

Օրինական ներկայացուցիչը իրավունք ունի.

  • մասնակցելու Բովանդակությունը կազմելուն
  • Բովանդակությունում փոփոխություն առաջարկելու
  • ժամանակից շուտ լուծելու պայմանագիրը՝ նշելով պատճառները:

 

 

Դասավանդողը պարտավոր է.

  • չուշանալ պարապմունքներից
  • պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել
  • կատարել սովորողի հաշվառում
  • ապահովել Բովանդակության իրականացումը
  • Օրինական ներկայացուցչին և Ղեկավարին պարբերաբար տեղեկացնել սովորողի գործունեության մասին

 

Պայմանագրի գինը

  1. Ստացած Ծառայության համար Օրինական ներկայացուցիչը պարտավորվում է Կրթահամալիրի հաշվարկային հաշվին փոխանցել … ՀՀ դրամ, վճարումները սահմանված կարգով անել փոխանցումով` կիսամյակային՝ մինչև սեպտեմբերի 5-ը և մինչև փետրվարի 5-ը, կամ ամսական` վճարելով ութ հազար (8000 ) ՀՀ դրամ. ամսական վճարման դեպքում վճարումը կատարել մինչև տրված ամսվա 5-ը` այն հաշվով, որ առաջին հինգ ամիսների համար վճարումը կատարված լինի մինչև դեկտեմբերի 20-ը, իսկ երկրորդ հինգ ամիսների համար՝ մինչև մայիսի 20-ը:
  2. Ոչ լրիվ ուսումնական տարվա դեպքում ստացած կրթական ծառայությունների վճարը հաշվարկվում է ամիսը …. (…. հազար) ՀՀ դրամ:

 

Պայմանագրի լուծման հիմքերը

Պայմանագիրը լուծվում կամ գործողությունը դադարում է սահմանված կարգով.

1) Օրինական ներկայացուցչի և Սովորողի նախաձեռնությամբ, երբ դժգոհ են մատուցված Ծառայությունից:

2) Ղեկավարի նախաձեռնությամբ՝ երբ Օրինական ներկայացուցիչը կամ սովորողը չի կատարում պայմանագրով որոշված պարտականությունները:

3) այլ դեպքերում:

 

Որևէ հիմքով պայմանագիրը լուծելու դեպքում արդեն մուծված գումարը չի վերադարձվում:

Պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը :

 

Կողմերի ստորագրությունները

Օրինական ներկայացուցիչ՝                       Երաժշտության ուսումնական կենտրոնի ղեկավար                                                                                                    Անուն————-                                                                                     Ս.Ճաղարյան                                                       Ազգանուն-                                                                                              j.sveta@mskh.am               Ստորագրթյուն—                                                                                           Էլ. Հասցե—                                                                                             Հեռախոս 098 919 920                                          Անձնագիր                                                                                              Բանկային հաշվի   Հեռախոս—                                                Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ հ/հ163218137665                            Սովորող

Անուն

Ազգանուն

Реклама