Երաժշտությունը որպես լրացուցիչ կրթություն(հոդված)

 

Երաժշտությունը որպես լրացուցիչ կրթությունը

 

Երաժշտությունը խոսքի նման չի կարող առարկաների, երևույթների մասին կոնկրետ պատկերացում տալ: Այն ինչպես մյուս արվեստները ավելի զգայական է և հաղորդակցվում է հույզերի միջոցով: Սովորողը օգտվելով արվեստների զգայական առանձնահատկությունից հնարավորություն է ստանում խորացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը, զարգացնել տրամաբանական հաղորդակցման, համագործակցային, ստեղծական, ինքնակրթական հմտությունների շրջանակը:                                                             Երաժշտությունը որպես հանրակրթության բաղկացուցիչ կրթահամալիրում առանձնահատուկ կարևորված է: Բացի ուսպլանով հատկացված դասաժամերից կրթահամալիրի տոնացույցով նշված բոլոր տոները, առավոտյան պարապմունքները, մեդիաուրբաթները, անտիվիրուս Կոմիտաս, երաժշտական հունիսյան փառատոն. այս բոլոր նախագծերը  սովորողի և ինչու չէ դասավանդողի առջև լայն համամարդկային արժեքներ է բացահայտում,  տալով ինքնագնահատման, ինքնաճանաչման, կայանալու լայն հնարավորություն: Ինչքանով է երաժշտության լրացուչիչ կրթությունը նպաստում, մասնակցում այս արժեքների ձևավորմանը:  Լրացուցիչ կրթության մի ամբողջ դպրոց չասեմ, մի օղակ, որ անվանվեց «Երաժշտության կենտրոն», մի քանի տարի շարունակ հետևողականորեն գալիս է դրան: Մեր առջև երկու ճանապարհ կար: Առաջին՝ գնալ արդեն տրորված, սպառված, բայց լավ ծանոթ ճանապարհով, և երկրորդ՝ ստեղծել նորը, ստեղծել հեղինակային կրթական ծրագիր, ստեղծել հեղինակային մանկավարժություն՝ ապավինելով սեփական մասնագիտական, մանկավարժական փորձին: Փոխվեցին և նպատակները և խնդիրները, ծրագիրը: Առաջին պլան մղվեց սովորողը իր անհատական նախասիրություններով:  Առաջին քայլը համերգի ընդունված  ձևերի փոփոխումն էր  թե բովանդակային, թե  կառուցվածքային առումով: Համերգը դարձավ ոչ ինքնանպատակ միջոցառում, ինչ-որ մեկին ցույց տալու նպատակ, այլ՝ ներկայացում իր դինամիկ զարգացմամբ, կուլմինացիայով, կադանսային ակորդով:  Սկսեցինք կատարումների  ընթացքում  էլեկտրոնային նյութեր ցուցադրել, որոնք պատրաստում էին սովորողները: Համերգը բերեց նոր սովորողներ, բացվեցին նոր բաժիններ՝ կիթառ, ջութակ: Յուրաքանչյուր համերգ դարձավ մի նախագիծ՝ նվիրված  որևէ երգահանի,  որևէ ժանրի, կամ թեմատիկ: Յուրաքանչյուր ուսումնական տարի սկսվում է Կոմիտոսյան նախագծով՝ դաշնամուրային գործերի («Յոթ պարեր», 12 մանկական պիեսներ)  կատարումներ, որ չեն կատարում նույնիսկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Եթե Կոմիտասը մեր ազգային մտածողության  երաշխիքն է, ապա Ի.Ս. Բախի երաժշտությունը սահմաններ չունի, այն համամարդկային է, ուստի ինչպես Կոմիտասի, այնպես էլ Բախի ժառանգությունը «ագահորեն» յուրացնելը երաժշտության միջոցով բացահայտումների, ինքնաճանաչման և ինքնադրսևորման ճշմարիտ ուղին է: Կատարվում են Բախի կոնցերտները, վոկալ, գործիքային գործերը մեր սեփական փոխադրումներով կիթառի, ջութակի, դաշնամուրի համար: Իսկ նվագում են  սովորողները, դասավանդողները և ծնողներ:

Գանք ավելի մատչելի ժանրեեին: Իսկ ինչու՞ չի կարելի ուսուցանել ջազ, բլյուզ, չէ՞ որ բոլոր ժանրերն էլ ունեն իրենց խորը ազգային արմատնեևը: Ջազային,  կինոյի, անիմացիոն ֆիլմերի մեղեդիների կատարումներին նախորդում են դիտումներ, բուռն քննարկումներ դասարանում, այնուհետև տանը, ողջ ընտանիքով  նայում և վերագնահատում են դասական դարձած այդ ֆիլմերը, ակամա հաղորդակից դառնալով Չարլի Չապլինի, Ֆելինիի, Նինո Ռոտայի, Գերշվինի անմար գործերին: Գնալով ընտանիքը  պասիվ ունկնդդից դառնում է ակտիվ մասնակից: Ընտանեկան համույթ նախագծերին  մասնակցել են մայրիկներ,  տատիկներ,  հայրիկներ,  հորաքույր: Սա նշանակում է երկարատև համատեղ աշխատանք թե տանը, թե դասարանում, երբ երաժշտությունը ուսուցանելով  միավորում, իր շուրջն է հավաքում ընտանիքը:    Եթե այս դեպքում սովորողի առջև  արվեստի բոլոր ճյուղերն են  միավորված, ապա մեկ այլ նախագծում ընդլայնվում է  աշխարհագրությունը՝ երբ երկրագնդի ամենատարբեր ազգերի երաժշտությունը կատարելով փորձում ենք ուսումնասիրել այդ երկրների աշխարհագրական դիրքը, սովորույթները, մի քանի պարզ արտահայտություն, որով ներկայանում են ելույթից առաջ:  Յուրաքանչյուր նման նախագիծ բացի ուսումնական, ճանաչողական լինելուց այնքան  ոգևորություն, ինքնադրսևորման դրական հույզեր է տալիս, որ հասկանում ես որ իզուր չէր …

Ուզում եմ առանձնացնել  Sibelius համակարգչային երաժշտական ծրագրով արվող աշխատանքը: Այս ծրագրով ոչ միայն նոտային տեքստը կարելի է մուտքագրել ամենատարբեր կազմի նվագախմբերի համար, այլ նաև հնչեցնել մուտքագրված երաժշտությունը: Այսօրինակ նվագախմբային նվագակցությամբ համերգներից մեկի ժամանակ հնչել է Վ. Ա. Մոցարտի «Կախարդան սրինգը» օպերայից մի հատված փոխադրված դաշնամուրի և նվագախմբի համար: Այս ծրագրի միջոցով հետաքրքիր է դառնում նաև սոլֆեջիո առարկայի  դասավանդումը:   Սա մի նոր կրթական որակ է  ստեղծական անսպառ հնարավորություններով:

Թվում էր այլևս նոր ասելիք չկա: Բայց գտնվեց, ձերդ մեծություն՝ օպերա: Օպերան քանի որ բազմաժանր արվեստ է, ուստի աշխատանքն էլ բաղմաբնույթ և հետաքրքիր է: Սա և ռեժիսուրա է և բեմական արվեստ, դեկորներ և հագուստների ձևավորում, պարային դիվերտիսմենտներ, վոկալ մեներգեր և երգչախմբային կատարումներ: Պատահական չէր «Չարի վերջը» օպերայի (երաժշտության հեղինակ Ազատ Մանուկյան) ընտրությունը: Թումանյանական օրերին՝ իհարկե Թումանյան:  Չկար երաժշտության կենտրոնի որևէ սովորող, որ չմասնակցեր շաբաթօրյա փորձերին:  Շատերը գալիս են հառվից՝ ծնողների հետ: Ծնողներ, որ առաջարկում են իրենց աջակցությունը: Չկար մեկը,  որ իր դերից բացի  չիմանար բոլոր վոկալ պարտիաները:  Այստեղ ականատես ես տարբեր սերունդների խմբային ինքնակամ համագործակցության դրսևորման:  Երևի սա է ուսուցչի ամենամեծ  երջանկությունը:

Հաջորդ համերգը պատրաստվում ենք  ներկայացնել ուսումնական օրացույցով Ռոդարիական օրերին՝ Կ.Խաչատրյանի «Չիպոլինո» ամբողջական բալետի դաշնամուրային անսամբլային կատարումը, որը կուղեկցվի սովորողներից մեկի՝ Լիլիթ Գրիգորյանի անիմացիոն ֆիլմերով:

Գիրս ակամայից ստացվեց երաժշտության կենտրոնի համերգային կյանքի մասին: Սակայն ոչ պակաս կարևոր է  սովորողների և դասավանդողների համատեղ ջանքերով կենտրոնի ներքին միջավայրի  թաղարային-ծաղկային լուծումների և   բակի պարտեզի ստեղծումը: Այստեղ աշխատանքները անընդհատ են, բույսերը ինչպես երեխաները խնամք են պահանջում: Եվ դա արվում է հաճույքով:

Կարելի էր խոսել նաև հինգ տարեկանների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին ևս:

Երաժշտության լրացուցիչ կրթությունը լինելով հեղինակային  ծրագիր,  չի բացառում նաև ներառական կրթական ծրագրով սովորողներին: Այս մասին մեկ ուրիշ անգամ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s