Կոմիտասյան օրեր 2018

Կոմիտասյան օրեր. նախագիծ

Թեման

Կոմիտաս, կոմիտասյան օրեր

Մասնակիցներ՝սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր

Աշխատանքի ժամանակացույցը

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը

Նախագծի նպատակը

  • Կոմիտասյան ժառանգության տարածում,
  • սովորողների երաժշտական կրթում:

Խնդիրները

  • Կոմիտասի երգերի ուսուցում, կատարում,
  • հոգևոր երգերի ուսուցում, կատարում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով

—  երաժշտական ունակությունների զարգացում,
—  երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
—  երգի կերպարային զգացողություն,
—  երաժշտական ճաշակի ձևավորում
_  տեքստային աշխատանք

Ընթացք

Սովորողների հետ տարվող աշխատանք

  • սովորողների ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունների ընտրություն,
  • Կոմիտասի ստեղծագործությունների ունկնդրում,
  • մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:

Հետազոտական աշխատանք

Սովորողները ինքնուրույն կամ մեծերի օգնությամբ տեսագրում, ձայնագրում են իրենց շրջապատի Կոմիտասի ստեղծագործություններն իմացող, կատարող անձանց: Աշխատանքի կատարման արդյունքում պարզում են՝ ինչքանով են Կոմիտասի ստեղծագործություններն հայտնի, ճի՞շտ են կատարվում, իրենց շրջապատող մարդիկ գիտե՞ն Կոմիտասի դերն ու արժեքը:

Նախատեսվող աշխատանքների ուղղությունները
Պարապմունք-համերգներ
Համատեղ պարապմունք սովորող-սովորեցնող նախագծով
Կրթական փոխանակումներ
Ընտանեկան նախագծեր
Ճամփորդություններ
Մասնակցություն Կոմիտասի ինստիտուտ-թանգարանում կազմակերպվող երգուսուցման պարապմունքներին
Մեդիաուրբաթ-ամփոփում՝ «Երգում ենք Կոմիտաս»

Արդյունք

  • Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերի ուսուցում, տարածում
  • Կոմիտասի ստեղծագործությունները՝ վոկալ, դաշնամուրի համար գրված, խմբերգերի ուսուցում ունկնդրման միջոցով
  • Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ Կոմիտասի ստեղծագործությունների ունկնդրում
  • Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող:

Սովորողը կկարողանա

  • երգել մաքուր ինտոնացիայով, վոկալ ճիշտ շնչառությամբ,

Սովորողների ներկայացում կայքում, բլոգում

Սովորողները ենթակայքում, բլոգում կներկայացնեն իրենց աշխատանքի արդյունը:

 

 

Реклама