Երաժշտածիսական փառատոնային ճամբարի ամփոփում-հաշվետվություն

Քանդակագործության միջազգային փառատոնի օրերին՝ հուլիսի 8-10 Երաժշտության կենտրոնի դասավանդողների և լրացուցիչ կրթության սովորողների 19 հոգանոց նախագծային  խումբը գտնվում էր  Սևանի «Ժայռ» ամառային ճամբարում:  Ճամփորդությանը նախորդող մտահոգությունն ու անհանգստությունը Սևան հասնելուն պես անմիջապես անհետացավ, փոքրումեծ գտան իրենց զբաղմունքը և  անցան գործի: Համատեղ ուսումնական նախագծերին որ պետք է իրականացվեին ավագ դպրոցի «Մուտք» ճամբարի հետ  ավելացան նաև համատեղ կենցաղային նախագծերը՝ միասին պատրաստելու, միասին ուտելու, միասին ապրելու մշակույթը: Ուրախ, թեթև, ուսումնական, համերաշխ, բացահայտումներով լի երեք օր: Ես չեմ ուզում գրել Սևանի մասին, որ սիրտ էր ճմլվում երբ նայում էի, չեմ պատմի  երգով-ծեսով, ծիծաղով, հումորով, զավեշտական պատմություններով հագեցած մեր երեք անմոռանալի օրերի մասին: Մեծ ձեռքբերում է  կենցաղային ոչ այնքան սովորական պայմաններում հայտնված, տարբեր իրավիճակներում  մարդկային հատկանիշների  բացահայտումները՝ Լիլիթի, Մաթևոսյան Հասմիկի իրենց սովորողների հանդեպ հոգոտարությունը, Գրիգորյան Հասմիկի և Աննայի խոհարարական շնորհի, Սեդայի ուրախ, ժպտերես բնավորությունը, Մարինեի նվիրումը գործին: Փոքրերի՝ Անի և նարե քույրիկների ինքնուրույնությունը, Կարենի ակտիվությունը ԱԻՆ- աշխատակիցների առաջին օգնության պարապմունքին, Լևոնի լուրջ դիտարկումները, Անժելայի, Մինասի պատրաստակամությունը…
Համատեղ կյանքի երեք՝՝ միմյանց հասնելու, հասկանալու, ճանաչելու, օգնելու, գնահատելու, զիջելու լավագույն  ձեռքբերումների օրեր:

Փառատոնային ճամբարի առաջին օր-Հասմիկ  Մաթևոսյան

Ճամբարի երկրորդ օր-Սեդա Թևանյան

Անձրևաբեր ծես Սևանի ափին-Հասմիկ Գրիգորյան

Փառատոնային ծիսական ճամբար Սևանում-Աննա Երիցյան

Ազգային ծիսական օպերա ՝«Անձրև, անձրև, ցած արի»-Մարինե Մկրտչյան

Անտիվիրուս Սևան- Լիլիթ Առաքելյան

Անի Կարապետյան-լրացուցիչ կրթություն

Մինաս Գրիգորյան-

Լիլիթ, Եվա Ալեքսանյաններ

Լևոն Երիցյան

Տպավորություններ Սևանից-Կարեն վարդանյան

Ուղիղ եթերները՝ Նունե Մովսիսյանի

1,  2,Երեկոյան ժամերգություն-

Реклама