Նախագիծ. «Դասարանական երգչախումբ»

 

Նպատակ

  • խմբային երգեցողության կարողության ձևավորում,
  • դասարանի, խմբի, կուրսի բոլոր սովորողների, սաների, ուսանողների ներառում:

Խնդիր

  • դասարանական երգչախմբի ստեղծում,
  • երգացանկի ընտրություն:

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում, կատարումները ներկայացվում են՝ որպես ուսումնական գործընթացի արդյունք:

Մասնակիցներիսովորողների տարիքային խումբը

Նախակրթարանի, 5(6) տարեկանների սաներ, կրտսեր, միջին, ավագ դպրոցի, Քոլեջի սովորողներ:

Ընթացք

Դասարանական երգչախմբի համար ընտրել տվյալ տարիքին համապատասխան երգ, ուսուցանել: Ներառել բոլորին, երաժշտական ունակության առկայությունը կամ բացակայությունը չի կարող հանդիսանալ պատճառ՝ սանին, սովորողին, ուսանողին չներառելու խմբային աշխատանքի մեջ: Նպատակը՝ բոլորի ներառումն է խմբային երգեցողության մեջ: Աշխատել ինտոնացիոն մաքուր, անսամբլային երգեցողության վրա: Պարերգը կատարել համապատասխան պարային քայլով կամ պարով, խաղերգը՝ խաղով, կարելի է կատարել երգի շարժումային ձևավորում: Որոշել երգչախմբի միասնական հագուստը, որոշ էլեմենտներ՝ տեսքի ամբողջական ներկայացման համար:

Արդյունք

Սաները, սովորողները լիարժեք յուրացնում են նյութը, հասկանում են խմբավարի ձեռքի շարժումները, կարողանում են միասին կատարել երաժշտական ստեղծագործությունը, երգի հետ կապված պարային, այլ շարժումներ:

Սանը, սովորողը, ուսանողը  

կարող է

երգել միասին՝ խմբի, երգչախմբի հետ,

գիտի

ինչ երաժշտական կառույց է երգչախումբը, ով է խմբավարը, ինչ շարժումներով է ղեկավարում երգչախմբին:

Անոտացիա

Երաժշտության գործունեության ձևերից է երգը, որի ուսուցումը կատարվում է բոլորի հետ: Դասարանական երգչախմբերի ստեղծումը ծրագրային կարևոր աշխատանք է: Ինչպես մյուս առարկաների այնպես էլ՝ երաժշտության դեպքում գործընթացին մասնակցում են բոլորը: Չի կարելի ներառել միայն ունակներին՝ նպատակ ունենալով ցուցադրել մաքուր երգեցողություն: Երգը պետք է երգի ամբողջ խումբը, դասարանը, կուրսը: Երաժշտական ունակության զարգացման համար կան մանկական, պատանեկան երգչախմբեր, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստանալ համապատասխան վոկալ կրթություն:

 

Реклама